USD - 387.31
RUB - 12.80
GBP - 613.15
EUR - 509
CHF - 422.55
CAD - 387.58
XAU - 21667.01
Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին
Թարմացվել է 16.12.2011 15:20

          



Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: 

«Կոնտակտ» միջազգային դրամական փոխանցումների hամակարգը գործում է աշխարհի 90 երկրներում և ներառում է շուրջ 40000 սպասարկման կետեր:

 Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ այլ երկրների, Մերձբալթյան երկրների, Վրաստանի միջև Բանկի կողմից «CONTACT» համակարգի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների համար կիրառվում է  հետևյալ սակագները.

·    Փոխանցվող գումարի 2%-ին համարժեք դրամ, եթե գումարը չի գերազանցում 175 000 ռուսական ռուբլին կամ 4950ԱՄՆ դոլարը/եվրո:

·    3500 ռուսական ռուբլուն համարժեք դրամ, եթե գումարը ռուսական ռուբլով հավասար  կամ ավել է 175 000 ռուսական ռուբլուց:

·    99 ԱՄՆ դոլար/եվրոյին համարժեք դրամ, եթե գումարը ԱՄՆ դոլար/եվրոյով  հավասար  կամ ավել է 4950ԱՄՆ դոլար/եվրոյից:

Համակարգի առավելություններն են.

  • փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և ՌԴ ռուբլի արտարժույթներով
  • փոխանցման իրականացման տևողությունը` ընդամենը 5 րոպե
  • մատչելիությունը

« Կոնտակտ » համակարգով փոխանցումները իրականացվում են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխամասում և բոլոր մասնաճյուղերում:

Փոխանցումները կարելի է կատարել հետևյալ տվյալների առկայությամբ.

  • ուղարկողի անունը, ազգանունը, հայրանունը(եթե այն նշված է անձնագրում),
  • ուղարկողի անձնագրային տվյալները,
  • այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները,
  • գումարը,
  • ստացողի անունը, ազգանունը, հայրանունը(եթե այն նշված է անձնագրում)

« Կոնտակտ » համակարգով փոխանցված դրամական միջոցների վճարումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթի և  բանկի կողմից տրամադրված կոդի հիման վրա:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://www.contact-sys.com/ կայքից կամ զանգահարել 58-05-06 տեղեկատու հեռախոսահամարով:

Առանց հաշիվ բացելու գործարքների վերաբերյալ տեղեկանքների և տեղեկատվության տրամադրում.

ա) մինչև մեկ տարի վաղեմություն ունեցող ժամանակահատվածի համար

2000 ՀՀ դրամ /ներառյալԱԱՀ/

բ) մեկ տարուց ավել վաղեմություն ունեցող ժամանակահատվածի համար

5000 ՀՀ դրամ /ներառյալԱԱՀ/

գ) Աուդիտորական հարցման պատասխանների պատրաստում և տրամադրում

10000 ՀՀ դրամ/ներառյալԱԱՀ/

 

Ուշադրություն

Հաճախորդը կարող է  դրամական միջոցները փոխանցել իր նախընտրած արտարժույթով, որը սահմանում է տվյալ համակարգը: Ստացված գումարը հաճախորդին վճարվում է կանխիկ այն արտարժույթով, որով ստացվել է, անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել տարադրամի փոխարկում:

Փոխանցման վավերապայմանների փոփոխությունը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղ իրականացվել է փոխանցումը, դիմումի ներկայացման օրը առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման:

 Գումարի ետ վերադարձը կատարվում է, հաճախորդի պահանջով և գրավոր դիմումի հիման վրա երկու բանկային օրվա ընթացքում, առանց միջնորդավճարի վերադարձի:

arm | rus | eng
Տարադրամի փոխարժեքները
  ԿԲ Փոխ.
USD 387 391 387.31
RUB 12.60 13.10 12.80
GBP 605 625 613.15
EUR 505 516 509
CHF 405 435 422.55
CAD 370 400 387.58
XAU 21765 22265 21667.01
առ 03.02.2012 09:37
Աշխատանքային ժամեր

Մեր մասնաճյուղերը

            ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ
Հասցե: 0010 ք. Երևան,            Մհեր Մկրտչյան 12
ՀՎՀՀ N 02540791
Հեռ: (+374 8000) 8202
Ֆաքս: (+37410) 54-43-87
Էլ. փոստ: info@areximbank.am
SWIFT: RKASAM22

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:

Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ`
Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:


Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ
© 2012 AREXIMBANK GAZPROMBANK GROUP CJSC. Developed by Smart Systems LLC