![]() |
|
USD - 387.31 RUB - 12.80 GBP - 613.15 EUR - 509 CHF - 422.55 CAD - 387.58 XAU - 21667.01 |
![]() ![]() |
Դրամական միջոցների գրավով վարկավորման հիմնական պայմանները, ինչպես նաև Վարկառուներին ներկայացվող պահանջները
| Պահանջներ գրավի առարկայի նկատմամբ | Վարկային սահմանաչափը տրամադրվում է միայն Բանկի հաճախորդներին, ավանդային կամ հաշվարկային հաշիվներում առկա դրամական միջոցների գրավադրմամբ |
| Վարկային սահմանաչափի արժույթը | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի |
| Մեկ վարկառուին տրամադրվող Վարկային սահմանաչափի նվազագույն չափը | 100’000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթ |
| Մեկ վարկառուին տրամադրվող Վարկային սահմանաչափի առավելագույն չափը | Նույն արժույթի դեպքում` ներդրված դրամական միջոցների գումարի 85%-ի չափով, տարբեր արժույթների դեպքում` ներդրված դրամական միջոցների գումարի 70%-ի չափով |
| Վարկային սահմանաչափի ժամկետը | Վարկային սահմանաչափը տրամադրվում է առավելագույնը ներդրված ժամկետային ավանդի ժամկետով |
| Վաղաժամկետ մարման իրավունք | Վարկային սահմանաչափի շրջանակներում օգտագործված գումարները վաղաժամկետ մարման դեպքում տույժ չի գանձվում |
| Տոկոսադրույքը | Նույն արժույթի դեպքում` ներդրված դրամական միջոցների տարեկան տոկոսադրույքին ավելացնելով 3%, բայց ոչ պակաս քան տարեկան 12%-ը, Տարբեր արժույթների դեպքում` ներդրված դրամական միջոցների տարեկան տոկոսադրույքին ավելացնելով 6%, բայց ոչ պակաս քան տարեկան 15%: Տոկոսագումարները հաշվարկվում են Վարկային սահմանաչափի գումարի մնացորդի վրա`տարին ընդունելով 365 օր |
| Վարկային սահմանաչափի շրջանակներում օգտագործված գումարի և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարների վճարման կարգը | Մարման ժամկետի վերջում |
| Վարկային սահմանաչափի ձևակերպման համար միջնորդավճար: | Չի սահմանվում |
| Վարկային սահմանաչափի տրամադրման որոշման կայացման լիազորություններ | Գլխամասային գրասենյակում` Բանկի գլխավոր տնօրենի տեղակալը, մասնաճյուղերում` կառավարիչները: |
| Վարկային սահմանաչափի տրամադրման կարգ | Դիմում-Հայտը լրացնելուց և Վարկային և Դրամական պահանջի իրավունքի գրավի պայմանագրերը կնքելուց հետո |
| Վարկառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը | 1. Դիմում-հայտ 2. Անձը հաստատող փաստաթուղթ |
Վարկերը տրամադրվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՏՈՐԵՎ:
Փաստացի տոկոսադրույքի հաշվարկի ձև (MsExcel/Analysis ToolPak, Analysis ToolPak-VBA)
Ենթադրենք` Դուք հանդիսանում եք Բանկի հաճախորդ և ունեք Բանկում ներդրված ժամկետային ավանդ 1'800'000 ՀՀ դրամ գումարի չափով, 12 ամիս ժամկետով, տարեկան 9% անվանական տոկոսադրույքով և Ձեր VISA կամ MasterCard տեսակի քարտով ցանկություն եք հայտնել Բանկից ստանալ վարկային սահմանաչափ (օվերդրաֆտ)` Ձեր կողմից Բանկում ներդրված ավանդի նկատմամբ պահանջի իրավունքի ապահովվածությամբ: Բանկի կողմից կարող է Ձեզ տրամադրվել 1‘530'000 ՀՀ դրամ գումարի չափով օվերդրաֆտ` 12 ամիս մարման ժակետով, տարեկան 12% անվանական տոկոսադրույքով: Այս դեպքում Ձեր վարկի փաստացի տոկոսադրույքը կկազմի 12,00%:
| ԿԲ Փոխ. | |||
| USD | 387 | 391 | 387.31 |
| RUB | 12.60 | 13.10 | 12.80 |
| GBP | 605 | 625 | 613.15 |
| EUR | 505 | 516 | 509 |
| CHF | 405 | 435 | 422.55 |
| CAD | 370 | 400 | 387.58 |
| XAU | 21765 | 22265 | 21667.01 |
| առ 03.02.2012 09:37 | |||
Ուշադրություն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ: