Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին
arm | rus
Թարմացվել է 20.01.2010 16:06
USD - 389.94
RUB - 13.12
GBP - 580.97
EUR - 529.58
CHF - 362.36
CAD - 379.47
ԿԲ Փոխ.
Ակցիա

 

 



 

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:  

ԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՄԵՆԱԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԿԱՐԳԸ«ԲԻՍՏՐԱՅԱ ՊՈՉՏԱ»

«Բիստրայա պոչտա» համակարգով ֆիզիկական անձանց կողմից  իրականացվում են ոչ առևտրային նպատակով փոխանցումներ, առանց հաշվի բացման: Համակարգի կարևոր առավելություններից է փոխանցումների սպասարկման լայն ցանցը. այն իրականացվում է ԱՊՀ երկրների ավելի քան 5000 սպասարկման կետերում, որից մոտ 700-ը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում:

Համակարգի առավելություններ են հանդիսանում.

  • ցածր միջնորդավճարը` փոխանցվող գումարի 2%, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար կամ ԵՎՐՈ` կախված  փոխանցվող գումարի արտարժույթից , որը գանձվում է փոխանցողից, ստացողը գումարը ստանում է ամբողջությամբ
  • փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլար և ԵՎՐՈ արտարժույթներով
  • փոխանցման իրականացման տևողությունը` ընդամենը 1րոպե
  • մատչելիությունը`փոխանցման հասցեատերը գումարը կարող է ստանալ ցանկացած սպասարկման կետում անկախ նրանից, թե ուր է ուղարկվել գումարը
  • կատարվում են նաև վճարումներ ՌԴ արտարժույթով

«Բիստրայա պոչտա» համակարգով փոխանցումները իրականացվում են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխամասում և բոլոր մասնաճյուղերում:

Փոխանցումներ կարող են կատարել հետևյալ տվյալների առկայությամբ.

  • ուղարկողի անուն, ազգանուն, հայրանուն(եթե այն նշված է անձնագրում)
  • ուղարկողի անձնագրային տվյալները
  • ուղարկողի ծննդյան ամսաթիվը
  • ուղարկողի հասցեն
  • այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները,
  • գումարը
  • ստացողի անուն, ազգանուն, հայրանուն(եթե այն նշված է անձնագրում)

«Բիստրայա պոչտա» համակարգը հնարավորություն է տալիս փոխանցողին ուղարկել մինչև 100 սիմվոլ պարունակող հաղորդագրություն:

«Բիստրայա պոչտա» համակարգով փոխանցված դրամական միջոցների վճարումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթի և  տասանիշ գաղտնակոդի հիման վրա:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://www.bpochta.ru/ կայքից կամ զանգահարել 58-05-06 տեղեկատու հեռախոսահամարով:

Ուշադրություն

Հաճախորդը կարող է  դրամական միջոցները փոխանցել իր նախընտրած արտարժույթով, որը սահմանում է տվյալ համակարգը: Ստացված գումարը հաճախորդին վճարվում է կանխիկ այն արտարժույթով, որով ստացվել է, անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել տարադրամի փոխարկում:

Փոխանցման վավերապայմանների փոփոխությունը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղ իրականացվել է փոխանցումը:

  1. Փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում փոխանցման ետ վերադարձը կատարվում է դիմումի ներկայացման օրը, միջնորդավճարի 100% վերադարձմամբ:
  2. Փոխանցման իրականացման հաջորդ բանկային օրը կամ ավելի ուշ փոխանցման ետ վերադարձը կատարվում է դիմումի ներկայացման օրը, գանձված միջնորդավճարի 50% վերադարձմամբ:
  3. Ոչ ֆինանսական բնույթի փոփոխությունները կատարվում են դիմումի ներկայացման օրը առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման
 

 

 

 

Աշխատանքային ժամեր
Մեր մասնաճյուղերը

          

Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ`
Ctrl+m կամ Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: 

 


Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ
© 2010 AREXIMBANK CJSC. Developed by Smart Systems LLC