![]() |
|
USD - 387.31 RUB - 12.80 GBP - 613.15 EUR - 509 CHF - 422.55 CAD - 387.58 XAU - 21667.01 |
![]() ![]() ![]() |
Մասնաճյուղերի վարկային կոմիտեների որոշմամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող առևտրային վարկերի հիմնական պայմանները
Վարկերը տրամադրվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
| Նպատակային խումբ | Բանկի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, որոնք վերջին 6 ամիսների ընթացքում անընդմեջ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում |
| Վարկի տեսակը | Վարկ, Վարկային գիծ` դրամական միջոցների կամ դրամական պահանջի իրավունքի ապահովվածությամբ |
| Վարկի արժույթը | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար |
| Գլխավոր պայմանագրի սահմանաչափը | Գրավի առարկայի/առարկաների իրացվելի արժեքի մինչև 60%, Եթե գրավի առարկա են հանդիսանում դրամական միջոցները կամ դրամական պահանջի իրավունքի գրավը նույն արժույթի դեպքում` մինչև 85%, տարբեր արժույթների դեպքում` մինչև 70%: |
| Գլխավոր պայմանագրի ժամկետը | Մինչև 120(Մեկ հարյուր քսան) ամիս |
| Մեկ վարկառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրվող վարկ(եր)ի նվազագույն և առավելագույն գումարները | 400’000 ՀՀ դրամից մինչև 8’000’000 ՀՀ դրամ կամ 1’000 ԱՄՆ դոլարից մինչև 20’000 ԱՄՆ դոլար - «Տիգրան Մեծ», «Նալբանդյան», «Կենտրոնական», «Քանաքեռ» և «Գյումրի» մասնաճյուղերի համար,
400’000 ՀՀ դրամից մինչև 4’000’000 ՀՀ դրամ կամ 1’000 ԱՄՆ դոլարից մինչև 10’000 ԱՄՆ դոլար - «Վանաձոր», «Արթիկ», «Հրազդան», «Էջմիածին», «Մարտունի», «Արմավիր», «Աբովյան», «Արտաշատ», «Չարենց» մասնաճյուղերի համար |
| Վարկի ժամկետ | Մինչև 36 ամիս ՀՀ դրամով տրամադրվող վարկերի համար, Մինչև 48 ամիս ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի համար, |
| Տարեկան տոկոսադրույք | 18% տարեկան ՀՀ դրամով տրամադրվող վարկերի համար, *15% տարեկան ՀՀ դրամով` Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի համար, 13% տարեկան ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի համար Վարկային գծի տոկոսադրույքը` 12% տարեկան նույն արժույթի դեպքում, 15% տարեկան` տարբեր արժույթների դեպքում Տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի մնացորդի վրա, տարին ընդունելով 365 օր |
| Վարկի նպատակը | Շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռք բերում, շինարարություն, վերանորոգում, այն կրեդիտորական պարտքի մարում, որոնք առաջացել են ընթացիկ գործունեությունից Վարկի գումարը չի կարող օգտագործվել փոխառությունների և վարկերի մարման նպատակով |
| Վարկի տրամադրման և վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար | Վարկի և վարկային գծի գումարի 0.5%-ի չափով (գանձվում է վարկի տրամադրման պահին) Վարկային գծի միջնորդավճարը` նվազագույնը 10000ՀՀ դրամ, Վարկային գծի չօգտագործված մասի տարեկան տոկոսադրույքը 1%-ի չափով |
| Վարկի և տոկոսագումարների մարման ձև | Վարկի մայր գումարի և տոկոսագումարների ամենամսյա հավասարաչափ մարումներ, Վարկային գծի դեպքում` տոկոսագումարների ամենամսյա վճարում, մայր գումարի մարումը ժամկետի վերջում |
| Գրավի առարկան | - անշարժ գույք, ավտոտրանսպորտային միջոցներ, մեքենա-սարքավորումներ (հիմնական միջոցներ), դրամական միջոցներ, դրամական պահանջի իրավունք: Ընդ որում հողամասերի, ավտոտրանսպորտային միջոցների և մեքենա-սարքավորումների (հիմնական միջոցների) արժեքը չպետք է գերազանցի ընդհանուր գրավի իրացվելի արժեքի 30 %-ը, - ընկերության կանոնադրական հիմնադրամում 10% և ավել փայամասնակցություն ունեցող հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների) կողմից տրամադրված անձնական երաշխավորություն, - դրամական միջոցներ կամ դրամական պահանջի իրավունքի գրավ |
| Պահանջներ Գրավատուի նկատմամբ | Եթե Գրավատուն հանդիսանում է ֆիզիկական անձ, ապա գրավատուի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 65-ը |
| Գրավի առարկայի գնահատում | - գրավադրվող անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված անձանց կողմից - ավտոտրանսպորտային միջոցները և մեքենա-մեխանիզմները (հիմնական միջոցները) մասնաճյուղի գնահատող հանձնաժողովի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված անձանց կողմից - գրավի առարկաների ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերը իրականացվում են Վարկառուի (Գրավատուի) կողմից |
| Ապահովագրություն | Գրավադրվող ավտոտրանսպորտային միջոցները, մեքենա-սարքավորումները (հիմնական միջոցներ) ենթակա են ապահովագրման գույքի արժեքի չափով` վարկի ողջ ժամանակահատվածի համար |
| Վարկի և տոկոսագումարների ժամկետանց անցնելու դեպքում հաշվարկվող տույժեր և պատժամիջոցներ | - ժամկետանց մայր գումարի տույժը` օրական 0,1% - ժամկետանց տոկոսագումարների տույժը` օրական 0,2% Վարկը կամ տոկոսագումարները ուշացնելու կամ չմարելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման |
* Վարկերը տրամադրվում են Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում, որի որոշումը կայացնում է Բանկի Փոքր վարկային կոմիտեն
| ԿԲ Փոխ. | |||
| USD | 387 | 391 | 387.31 |
| RUB | 12.60 | 13.10 | 12.80 |
| GBP | 605 | 625 | 613.15 |
| EUR | 505 | 516 | 509 |
| CHF | 405 | 435 | 422.55 |
| CAD | 370 | 400 | 387.58 |
| XAU | 21765 | 22265 | 21667.01 |
| առ 03.02.2012 09:37 | |||
Ուշադրություն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ: