![]() |
|
USD - 387.31 RUB - 12.80 GBP - 613.15 EUR - 509 CHF - 422.55 CAD - 387.58 XAU - 21667.01 |
![]() ![]() |
Տրանսպորտային միջոցների (մարդատար ավտոմեքենաներ եւ միկրոավտոբուսներ մինչև 12 տեղանոց) ձեռք բերման նպատակով վարկերի տրամադրման հիմնական պայմաններ, ինչպես նաև Վարկառուներին ներկայացվող պահանջները
| Պահանջներ տրասնպորտային միջոցի նկատմամբ: | Վարկերը տրամադրվում են նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար: Օգտագործված է համարվում տրանսպորտային միջոցի վերավաճառքի ցանկացած դեպք:
|
| Վարկի արժույթը: | ՀՀ դրամ
|
| Մեկ վարկառուին տրամադրվող վարկի նվազագույն չափը: | 400'000 ՀՀ դրամ |
| Մեկ վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը: | 20'000'000 ՀՀ դրամ
|
| Վարկի ժամկետը: | 3-ից 36 ամիս |
| Վարկային հայտի ուսումնասիրման ժամկետները: | Մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայության և վարկային հայտի պատշաճ մակարդակով լրացված լինելու դեպքում:
|
|
Վարկի ժամկետից շուտ մարում: | Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում տույժ չի գանձվում, եթե Վարկի գումարը չի գերազանցում 10'000'000 ՀՀ դրամը: Վարկի գումարը 10'000'000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում գանձվում է տույժ ժամկետից շուտ մարված գումարի 0,5%-ի չափով: |
|
Անվանական տոկոսադրույք:
| 1.Ռուսական և արտասահմանյան արտադրության նոր տրանսպորտային միջոցներ - 16 % տարեկան: 2.Ռուսական արտադրության օգտագործված տրանսպորտային միջոցներ`
3.Արտասահմանյան արտադրության օգտագործված տրանսպորտային միջոցներ`
Տոկոսագումարները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի վրա`տարին ընդունելով 365 օր |
|
Վարկի գումարի և ավտոմեքենայի արժեքի հարաբերակցություն: | Տրանսպորտային միջոցի արժեքի 70 %` ռուսական և արտասահմանյան արտադրության նոր ավտոմեքենաների համար: Ռուսական արտադրության օգտագործված ավտոմեքենաների դեպքում`
Արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների դեպքում`
|
| Վարկային պարտավորության մարումը: | Ամենամսյա անուիտետային մարումների ժամանակացույցով՝ վարկի ամբողջ ժամկետի ընթացքում: |
|
Վարկի տրամադրման և վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար: |
|
|
Ապահովվածություն: | Ձեռք բերվող տրանսպորտային միջոցի գրավադրում՝ տեխնիկական անձնագիրը Բանկին ի պահ հանձնելու պայմանով և(կամ) երաշխավորություն, Տրանսպորտային միջոցը գնահատվում է գլխամասային գրասենյակի (մասնաճյուղի) գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմը հաստատվում է Գլխավոր տնօրենի հրամանով: Վարկի մարումները ուշացնելու կամ չմարելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման գրավի պայմանագրով սահմանված կարգով |
|
Ապահովագրության պահանջներ: | 1. Ապահովագրությունն իրականացվում է «Մեքենայի արժեքի լրիվ ապահովագրության» տարբերակով (գողացման, կորստի կամ վնասի պատճառման ռիսկերից), 2. Նման ռիսկերի առաջացման դեպքում Շահառուն հանդիսանում է «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, 3. Ապահովագրությունն իրականացվում է վարկառուի կողմից վարկի տրամադրման պահին վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: 4. Ապահովագրությունն իրականացվում է տրանսպորտային միջոցի լրիվ արժեքի չափով: |
|
Պահանջներ Վարկառուների նկատմամբ: | 1. ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձիք, որոնք ՀՀ տարածքում ունեն մշտական հաշվառման վայր (տվյալ դեպքում անհրաժեշտ է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի երաշխավորությունը) և ունեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք (վարկառուն և(կամ) համավարկառուն), 2. Վարկառուների տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, իսկ պայմանագրով նախատեսված մարման վերջնական ժամկետը պետք է սահմանված լինի նախքան Վարկառուի կենսաթոշակային տարիքին հասնելը: |
| Վարկի տրամադրումը: | Պետավտոտեսչության կողմից տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելուց, Կոշտ գրավի պայմանագրի կնքումից, և ՀՀ Կառավարությանն Առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի համապատասխան ստորաբաժանում` պետական գրանցում կատարելուց հետո: |
|
Վարկառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը: | 1. Վարկային հայտ՝ Բանկի կողմից հաստատված ձևով, 2. Սոցիալական քարտ (առկայության դեպքում), 3. ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար - անձը հաստատող փաստաթուղթ՝ ՀՀ տարածքում մշտական հաշվառման վայր ունենալու վերաբերյալ համապատասխան նշումով (տվյալ դեպքում անհրաժեշտ է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի երաշխավորությունը), 4. Ամուսնական կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (ամուսնության, ամուսնալուծության, ամուսնու մահվան վկայականներ և այլն) (առկայության դեպքում), 5. Տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի վերաբերյալ կամ հավանական վարկառուի եկամուտները հիմնավորող փաստաթղթեր, 6. Աշխատանքային գրքույկ (առկայության և անհրաժեշտության դեպքում), 7. Տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր, 8. Ներմուծվող տրանսպորտային միջոցների դեպքում՝ մաքսային մուտքի օրդեր, 9. Իրավաբանական անձանց տնօրենի համար` պետ. ռեգիստրի կողմից գործադիր մարմնի ղեկավարի պետական գրանցման ներդիրը: 10. Վարկառուի կամ համավարկառու(ներ)ի սեփականությունը հանդիսացող անշարժ գույք(եր)ի սեփականության իրավունքի գրանցման վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը Այլ փաստաթղթեր Բանկի պահանջով: |
Վարկերը տրամադրվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
àôÞ²¸ðàôÂÚàôÜ`ì²ðÎÆ îàÎàê²¶àôزðܺðÀ вÞì²ðÎìàôØ ºÜ ²Üì²Ü²Î²Ü îàÎà겸ðàôÚøÆ ÐÆØ²Ü ìð²: ÆêÎ î²ðºÎ²Ü ö²êî²òÆ îàÎà겸ðàôÚøÀ òàôÚò ¾ î²ÈÆê, º àðø²Ü βðĺܲ ì²ðÎÀ Òº¼ вزð îàÎàê²¶àôزðܺðÀ ºì ²ÚÈ ìÖ²ðܺðÀ ê²ÐزÜì²Ì IJØÎºîܺðàôØ ºì â²öºðàì βî²ðºÈàô ¸ºäøàôØ: î²ðºÎ²Ü ö²êî²òÆ îàÎà겸ðàôÚøÆ Ð²Þì²ðÎØ²Ü βð¶À βðàÔ ºø ¶îÜºÈ ՍՏՈՐԵՎ:
Փաստացի տոկոսադրույքի հաշվարկի ձև (MsExcel/Analysis ToolPak, Analysis ToolPak-VBA)
Ենթադրենք` ցանկություն եք հայտնել ձեռքբերել 10'000'000 ՀՀ դրամ արժողությամբ արտասահմանյան մակնիշի, 2 տարվա արտադրության մարդատար ավտոմեքենա և ավտոմեքենայի արժեքի 40% կանխավճարը վճարվում է Ձեր կողմից, իսկ Բանկի կողմից կարող է Ձեզ տրամադրվել 6‘000'000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ` 36 ամիս մարման ժակետով, տարեկան 18% անվանական տոկոսադրույքով:
Տվյալ դեպքում ավտոմեքենայի ապահովագրավճարը կկազմի 610'000 ՀՀ դրամ և անհրաժեշտ է վճարել նաև Վարկի տրամադրման և վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար 20'000 ՀՀ դրամ գումարի չափով:
Ապա այս դեպքում Ձեր վարկի փաստացի տոկոսադրույքը կկազմի 29,59%:
Վարկի պայմանների կամ վարկի այլ վճարումների ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել փաստացի տարեկան տոկոսադրույքի փոփոխման: Փաստացի տարեկան տոկոսադրույքի վերջնական չափը որոշվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման օրը, որը ամրագրվում է կրեդիտավորման պայմանագրում:
Հաճախորդի ցանկությամբ վարկերը տրամադրվում են Բանկի պլաստիկ քարտերով:
Բանկի վարկառուներին տրամադրվում են Visa Electron, Visa Classic, Visa Gold, Maestro, MasterCard Standard կամ MasterCard Gold քարտերն` առանց քարտային հաշվին չնվազող մնացորդի սառեցման:
Նշված քարտերի համար սահմանված են հետեւյալ տարեկան սպասարկման միջնորդավճարները.
| ԿԲ Փոխ. | |||
| USD | 387 | 391 | 387.31 |
| RUB | 12.60 | 13.10 | 12.80 |
| GBP | 605 | 625 | 613.15 |
| EUR | 505 | 516 | 509 |
| CHF | 405 | 435 | 422.55 |
| CAD | 370 | 400 | 387.58 |
| XAU | 21765 | 22265 | 21667.01 |
| առ 03.02.2012 09:37 | |||
Ուշադրություն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ: