![]() |
|
USD - 387.31 RUB - 12.80 GBP - 613.15 EUR - 509 CHF - 422.55 CAD - 387.58 XAU - 21667.01 |
![]() |
| | ![]() | |
| N | Փաստաթղթի անվանումը |
| 1. | ՀՀ քաղաքացու անձնագիր կամ ՀՀ հատուկ անձնագիր |
| 2. | Սոցիալական քարտի պատճեն (առկայության դեպքում) |
| 3. | Ծննդյան վկայական (0-ից մինչև 16 տարեկան անձանց համար),առկայության դեպքում` անձնագիրԾնողների անձնագրեր |
| 4. | ՀՀ Ոստիկանության անձնագրային մարմինների կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ |
| N | Փաստաթղթի անվանումը |
| 1. | Զինվորական գրքույկ |
| 2. | Սոցիալական քարտի պատճեն (առկայության դեպքում) |
| N | Փաստաթղթի անվանումը |
| 1. | Փախստականի վկայական կամ փախստականի ճամփորդական փաստաթուղթ |
| 2. | Սոցիալական քարտի պատճեն (առկայության դեպքում) |
| N | Փաստաթղթի անվանումը |
| 1. | Օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը |
| 2. | Կացության վկայական |
| N | Փաստաթղթի անվանումը |
| 1. | Ստորագրությունների և կնիքի դրոշմվածքի նմուշների քարտ (ձևը տրվում է բանկում) հաշվառման կանգնելու վերաբերյալ հարկային մարմնի նշումով |
| 2. | Պետ. ռեգիստրի վկայականի պատճենը՝ հաստատված իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով. |
| 3. | Կանոնադրության բնօրինակը՝ պետ.ռեգիստրի կողմից հաստատված կամ կրկնօրինակը (պատճենը)՝ հաստատված իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով |
| 4. | Ղեկավար անձի պետ.ռեգիստրի կողմից գրանցված ներդիրի պատճենը՝ հաստատված իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով |
| 5. | Ղեկավարի անձնագրի պատճենը, հաշվի տնօրինման իրավունք ունեցող լիազոր անձանց անձնագրերի պատճեները |
| 6. | Գլխավոր հաշվապահի հրամանի պատճենը. (երկրորդ ստորագրության առկայության դեպքում) |
| N | Փաստաթղթի անվանումը |
| 1. | Ստորագրությունների և կնիքի դրոշմվածքի նմուշների քարտ (ձևը տրվում է բանկում) նոտարական կարգով վավերացված |
| 2. | Պետ. ռեգիստրի վկայականի պատճենը՝ վավերացված նոտարով և (կամ) ապոստիլով |
Վճարային քարտերով կատարված գործարքների բողոքարկման հայտ
Ուշադրություն
Քարտային հաշվի քաղվածքում արտացոլված գործարքների հետ անհամաձայնության դեպքում, Հաճախորդը պետք է գրավոր դիմի Բանկին գործարքի իրականացումից 45(Քառասունհինգ) օրվա ընթացքում: Հաճախորդը կարող է դիմումին կցել վիճարկելի գործարքի գումարի չափը հաստատող ցանկացած փաստաթուղթ: Նշված ժամկետում քաղվածքում նշված գործարքների վերաբերյալ Հաճախորդի կողմից առարկությունների բացակայության դեպքում, բոլոր գործարքները համարվում են իրականացված: Հաճախորդի կողմից առարկությունները սահմանված ժամկետից ուշ Բանկ ներկայացնելու դեպքում Բանկը պատասխանատու չէ քաղվածքում արտացոլված գործարքների իսկության համար: Բանկը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից իր քարտային հաշվի ամենամսյա քաղվածքը ստանալու խնդրանքով Բանկին ոչ ժամանակին դիմելու համար:
Վիճարկելի հարցերի լուծման միջոց է հանդիսանում VISA կամ MasterCard վճարային համակարգերից ստացված պատասխան էլեկտրոնային հաղորդագրությունը, որը Բանկն իր հերթին թղթային ձևով տրամադրում է Հաճախորդին: Հաճախորդի պահանջով, Բանկը տրամադրում է գործարքի իսկությունը հաստատող փաստաթուղթ՝ գանձելով այդ ծառայության համար Բանկի գործող սակագներով սահմանված միջնորդավճարը:
Հաճախորդի (լիազորված անձանց) կողմից վիճարկված գործարքի գումարը մուտքագրվում է քարտային հաշվին VISA կամ MasterCard վճարային համակարգերից ստացված տվյալ գործարքը հաստատող գումարի չափով:
Այն դեպքում, երբ Կողմերին չի հաջողվում լուծել վիճարկելի հարցերը բանակցությունների միջոցով, ապա նման հարցերը ենթակա են լուծման դատական կարգով՝ համաձայն ՀՀ օրենսդրության:
Վճարային քարտերից օգտվելու կանոնները
| Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վճարային քարտի կիրառումը նշանակալից կերպով հեշտացնում է ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև սեփական խնայողությունների պահպանման ընթացքը: |
| Վճարային քարտը քարտապանին թույլ է տալիս օպերատիվ և առանց խթանումների ստանալ կանխիկ դրամ ԱԳՄ-ի ցանցում, օրվա ցանկացած ժամին, օգտվել զանազան զեղչերից ապրանքների և ծառայությունների ձեռք բերման ժամանակ, ինչպես նաև կառավարել անձնական ծախսերը որոշակի ժամանակահատվածների ընթացքում: |
|
Էլեկտրոնային փողի առավելությունները հզոր են, որոնցից կարևորագույնը` անվտանգությունն է : Շրջել խանութներում, ունենալով մեծ գումարի կանխիկ դրամ գրպանում, առավել ռիսկային է քան կատարել նույնը, սակայն վճարային քարտով.
|
|
Ցանկության դեպքում աշխատավարձը հնարավոր է փոխանցել քարտային հաշվին, ինչը հանդիսանում է Ձեր դրամը փոխարկելի դարձնելու ամենահեշտ միջոց:
|
|
Քարտը Ձեզ տալիս է ամենաօպերատիվ և գրեթե անվճար դրամի փոխանցման հնարավորություն: Քարտապանի կողմից տրված համաձայնությամբ կոմնակի անձը կարող է միջոցներ մուտքագրել քարտային հաշվին, ինչը շատ հարմարավետ է:
|
|
Բացի վերը նշվածից «էլեկտրոնային դրամը» քարտապանին զերծ է պահում տարբեր հաշվարկների հոգսից արտասահմանում, քանի որ VISA, MasterCard միջազգային վճարային համակարգերին պատկանող քարտերը կիրառվում են ցանկացած երկրում, և գնումներ կատարելիս` դրամը փոխարկվում է տվյալ երկրի արտարժույթի ավտոմատ ճանապարհով, հարմար արտարժույթի փոխարժեքով: Միջազգային վճարային համակարգերին պատկանող քարտերը հնարավորություն են տալիս քարտապանին օգտվել ամբողջ աշխարհի առևտրային կետերի և ԱԳՄ-երի ցանցից:
|
|
Վճարային քարտը չի համարվում դրամական միջոց, որի պատճառով, Հայաստանի Հանրապետության սահմանը անցնելիս, քարտային հաշվին առկա միջոցները չեն գրանցվում հայտարագրում:
|
6. Դրամի կանխիկացում բանկի ստորաբաժանումներում
7. Ինչպես վարվել քարտի խափանման դեպքում
8. Ինչու Ձեր քարտային հաշվից դուրս է գրվել ավելի մեծ գումար քան նախատեսում էիք
9. Եթե Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը համաձայն չեք քաղվածքում արտացոլված գործարքների հետ
Ուշադրություն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ: