![]() |
| USD - 396.99 RUB - 12.82 GBP - 631.33 EUR - 504.26 CHF - 419.87 CAD - 392.55 XAU - 19866.42 |



1. Քարտի կորուստի դեպքում
Եթե Դուք հայտնաբերել եք, որ Ձեր քարտը կորել է, ապա առաջնահերթ փորձեք հանգստանալ և վերհիշել թե արդյո՞ք Դուք չեք թողել այն տանը, չէ՞ որ նոր քարտի տրամադրման համար Բանկը գանձելու է միջնորդավճար:
Իսկ եթե Ձեր քարտի կորուստի կամ կողոպուտի փաստը հաստատվել է, ապա շուտափույթ զանգահարեք «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ - ի 24-ժամյա քարտապաններին աջակցման ծառայության հեռախոսահամարներով` (374 10) 54 17 72 ` արձանագրելով քարտի կորուստի կամ կողոպուտի փաստը: Քարտի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ բանավոր դիմումից հետո երեքնօրյա ժամկետում քարտապանը պետք է Բանկ ներկայացնի գրավոր դիմում (Ֆաքս`(374 10) 52 09 95):
Հարկավոր է իմանալ, որ քարտի կորուստի/կողոպուտի դեպքում քարտով կատարված գործարքների ֆինանսական պատասխանատվությունը կրում է քարտապանը, եթե գործարքները կատարվել են քարտի կորուստի մասին Բանկին գրավոր դիմում ուղարկելուց առաջ (ներառյալ դիմումի ներկայացման օրը):
Եթե Դուք գտնվում եք արտասահմանում, ապա կարող եք դիմել ցանկացած բանկ, որտեղ առկա է Ձեր քարտի ապրանքանիշը, սակայն նշենք, որ ավելի արդյունավետ կլինի, եթե Դուք ( կամ նույնիսկ Ձեր ընկերները, որոնք այդ պահին գտնվում են Հայաստանում և արագ կարող են ճշտել Բանկի հեռախոսահամարները) դիմեք անմիջապես Ձեր բանկին: Առաջին իսկ հնարավորության դեպքում ֆաքսի միջոցով ուղարկեք Ձեր դիմումը քարտի կորուստի մասին, նկարագրելով կորուստի պայմանները: ՀՀ վերադառնալուց հետո անձամբ փոխանացեք Բանկ դիմումի բնօրինակը:
Այն դեպքում, եթե Ձեր քարտային հաշվից դուրս են գրվել գումարներ, այն գործարքների դիմաց, որոնք կատարվել են Ձեր դիմումը Բանկ ներկայացման ամսաթվից հետո (օրինակ`գործարքներ, որոնք անց են կացվել առանց հավաստագրման), ապա դուք իրավունք ունեք բողոքարկել նշված գործարքները: Իսկ այն դեպքում, եթե Դուք հանկարծակի գտել եք քարտը, որի կորուստի/կողոպուտի մասին հայտնել եք նախկինում, ապա անհարմար իրավիճակներից խուսափելու նպատակով, հայտնեք դրա մասին Բանկին:
VISA International միջազգային վճարումների համակարգը տրամադրում է GCAS - Հաճախորդներին Աջակցման Գլոբալ Ծառայություն, որը բոլոր VISA քարտապաններին ցուցաբերում է օգնություն ստեղծված արտակարգ իրավիճակից դուրս գալու նպատակով: Անկախ Ձեր գտնվելու վայրից, Դուք կարող եք դիմել Հաճախորդներին Աջակցման Գլոբալ Ծառայությանը` զանգահարելով ԱՄՆ-1-41-05-81-38-36: Ծառայությունը աշխատում է շաբաթվա 7 օրը, 24-ժամ և օպերատորները պարտավոր են օգնել Ձեզ:
Օպերատորները կընդունեն Ձեր քարտի կորուստի/կողոպուտի մասին դիմումը. եթե դուք հանդիսանում եք VISA Gold կամ VISA Business տիպի քարտի քարտապան, ապա Ձեր կողմից ներկայացված պահանջի դեպքում ծառայության աշխատակիցները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ քարտի էքստրեմալ փոխանակման կամ կանխիկ դրամ տրամադրելու նպատակով («Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից համապատասխան համաձայնություն ստանալուց հետո), ինչպես նաև Ձեր կողմից մատուցված ծառայության դիմաց համապատասխան միջնորդավճար վճարելու համաձայնությունը ստանալուց հետո, որը կազմում է 200 ԱՄՆ դոլարից ոչ պակաս գումար:
Նախքան որևիցէ երկիր մեկնելը, մեկ տեղ նշեք «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հեռախոսահամարը, GCAS - Հաճախորդներին Աջակցման Գլոբալ Ծառայության անվճար հեռախոսահամարը, քարտի համարը և նշված կարևոր տվյալները պահպանեք քարտից առանձին մի տեղում:
| Առք | Վաճառք | ԿԲ | |
|---|---|---|---|
![]() |
396 | 399.50 | 396.99 |
![]() |
12.50 | 13 | 12.82 |
![]() |
625 | 645 | 631.33 |
![]() |
499 | 509 | 504.26 |
![]() |
406 | 436 | 419.87 |
![]() |
379 | 409 | 392.55 |
![]() |
19493 | 20025 | 19866.42 |
Ուշադրությո'ւն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:
