USD - 396.99
RUB - 12.82
GBP - 631.33
EUR - 504.26
CHF - 419.87
CAD - 392.55
XAU - 19866.42

խորհուրդ9



9. Եթե Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը համաձայն չեք քաղվածքում արտացոլված գործարքների հետ

 Եթե Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը համաձայն չեք քաղվածքում արտացոլված գործարքների հետ, ապա դիմեք Բանկ գործարքի իրականացումից 45(Քառասունհինգ) օրվա ընթացքում, լրացրեք համապատասխան Բողոքարկման հայտ, որտեղ դուք պետք է նշեք բողոքարկման պատճառներից մեկը: Ձեր կողմից ներկայացված հայտի հիման վրա Բանկը կիրականացնի աշխատանքներ վիճարկելի գործարքների պարզաբանման համար՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության եւ VISA կամ MasterCard վճարային համակարգերի կանոնների:

Լրացված հայտին կից Դուք կարող եք ներկայացնել վիճարկելի գործարքի գումարի չափը հաստատող ցանկացած փաստաթուղթ: Նշենք այն փաստը, որ քաղվածքում նշված գործարքի իրականացումից 45(քառասունհինգ) օրվա ընթացքում Ձեր կողմցից առարկությունների բացակայության դեպքում, բոլոր գործարքները համարվում են իրականացված և առարկությունները սահմանված ժամկետից ուշ Բանկ ներկայացնելու դեպքում Բանկը պատասխանատու չէ քաղվածքում արտացոլված գործարքների իսկության համար: Բանկը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից իր քարտային հաշվի ամենամսյա քաղվածքը ստանալու խնդրանքով Բանկին ոչ ժամանակին դիմելու համար:

Վիճարկելի հարցերի լուծման միջոց է հանդիսանում VISA կամ MasterCard վճարային համակարգերից ստացված պատասխան էլեկտրոնային հաղորդագրությունը, որը Բանկն իր հերթին թղթային ձեւով տրամադրում է Ձեզ: Ձեր պահանջով, Բանկը տրամադրում է գործարքի իսկությունը հաստատող փաստաթուղթ՝ գանձելով այդ ծառայության համար Բանկի գործող սակագներով սահմանված միջնորդավճարը:

Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի կողմից վիճարկված գործարքի գումարը մուտքագրվում է քարտային հաշվին VISA կամ MasterCard վճարային համակարգերից ստացված տվյալ գործարքը հաստատող գումարի չափով: Իսկ եթե Կողմերին չի հաջողվում լուծել վիճարկելի հարցերը բանակցությունների միջոցով, ապա նման հարցերը ենթակա են լուծման դատական կարգով՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

Տարադրամի փոխարժեքները
17.05.2012, 15:05
  Առք Վաճառք ԿԲ
396 399.50 396.99
12.50 13 12.82
625 645 631.33
499 509 504.26
406 436 419.87
379 409 392.55
19493 20025 19866.42




Ուշադրությո'ւն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:

Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ | Ֆինանսական համակարգի հաշտարար
© 2012 «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ - ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ . Պատրաստված է Studio One