USD - 387.31
RUB - 12.80
GBP - 613.15
EUR - 509
CHF - 422.55
CAD - 387.58
XAU - 21667.01
Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին
Թարմացվել է 27.10.2011 14:58

          



Բանկային  պահատեղեր

Կյանքի բոլոր դեպքերի համար

Արձակուրդ կամ երկարատև գործուղման մեկնելուց առաջ կամ պարզապես տանը պահվող ձեր ունեցվացքի ապահովության համար Դուք կարող եք օգտվել  բանկային անհատական պահատեղերից : Բանկային պահատեղերում կարելի է պահել կանխիկ գումար, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, ոսկյա զարդեր,  գաղտնի թղթեր, հնաոճ իրեր, արվեստի նմուշներ,էլեկտրոնային տեղեկատվական կրիչներ, ինչպես նաև այլ արժեքավոր:

Բանկային պահատեղերը զինված են դրանցում պահվող իրերի անձեռնմխելիության համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական միջոցներով: Բանկը պատասխանատվություն է կրում պահատեղերի անխափան և անվտանգ աշխատանքի համար:

Բանկային պահատեղի վարձակալման կարգը`

Պահատեղերի վարձակալման համար պետք է դիմել Նալբանդյան փ.116 հասցեում տեղակայված, անհատական բանկային պահատեղերով հագեցած «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի «Նալբանդյան»  մասնաճուղ: Պայմանագիր կնքելու համար  ձեզանից կպահանջվի անձնագիր և սոցիալական քարտ: Վարձը վճարելուց հետո մեր աշխատակիցը  ձեզ  կտրամադրի բանալի, և Դուք անմիջապես կկարողանաք օգտվել պահատեղից:

Բանկն առաջարկում է  չորս տեսակի պահատեղեր` կախված  նրանց չափսերից: Վարձակալության գումարը կախված է վարձակալության ժամկետից և պահատեղի չափսից: Վարձակալության գումարն ընդունվում է վարձակալման ամբողջ ժամանակահատվածի համար` ինչպես կանխիկ, այնպես էլ` անկանխիկ եղանակով:Վարձակալության ժամկետը տևում է մեկ օրից մինչև մեկ տարի: Անրաժեշտության դեպքում պայմանագրի ժամկետը կարելի է երկարացնել կամ  վաղաժամկետ կասեցնել:

Լիազորագիր

Դառնալով վարձակալ` Դուք կարող եք  պահատեղից օգտվելու լիազորությամբ օժտել երրորդ անձին:

Վարձակալ-ֆիզիկական անձը կարող է իր իրավասությունները լիազորել իր ներկայացուցչին` նոտարով  կամ բանկի կողմից հաստատված լիազորագրի հիման վրա:

Վարձակալ-իրավաբանական անձը կարող է իր իրավասությունները լիազորել իր ներկայացուցչին ինչպես նոտարով, այնպես էլ իր ղեկավարի (ղեկավար մարմնի) կողմից հաստատված լիազորագրով:

 

Պահատեղերից օգտվելու իրավասությունը`

Պահատեղը կարելի է բացել միայն երկու բանալիների օգնությամբ, որոնցից մեկը պահվում է բանկում, իսկ երկրորդը մնում է ձեր կամ ձեր լիազորված անձի մոտ:

Վարձակալը պահատեղից կարող է օգտվել միայն հաճախորդների սպասարկման օրերին և ժամերին  պահատեղի բանալին և անձը հաստատող  փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

Լիազորված անձինք բանկային պահատեղերից կարող են օգտվել պահատեղի բանալու, անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև նոտարի կողմից հաստատված կամ բանկում ձևակերպված և հաստատված լիազորագրի առկայության դեպքում:

Եթե պահատեղը վարձակալված է երկու անձանց կողմից, ապա բանկն իրականացնում է վարձակալների հետ համաձայնեցված պահաուփերից օգտվելու հսկողություն:

Սահմանափակումներ

Պահատեղերի մեջ արգելվում է պահել բռնկուն, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, և այլ նյութեր (առարկաներ), կենդանական և բուսական աշխարհի նմուշներ, որոնք կարող են  վատ ազդեցություն ունենալ մարդկանց, շրջակա միջավայրի, պահատեղի կամ բանկային գույքի վրա, ինչպես նայև այնպիսի առարկաներ, որոնց հատկությունները հակասում են դրանց պահելուն:

Ուշադրությո'ւն  

Պահատեղի  պարունակության գնահատման առավելագույն գումարը, որի համար բանկը կրում է պատասխանատվություն, 5 000 000 ՀՀ դրամ է:

Գաղտնիությունը

«Երկու բանալիների սկզբունքը» (հաճախորդի բանալի և բանկի բանալի) ապահովում է անհատական պահատեղի պարունակության առավելագույն անվտանգությունը: Հաճախորդից կամ նրա վստահված անձից բացի ոչ ոք չի կարողանա պահատեղից օգտվել: Պահատեղի մեջ որևիցե բան դնելը կամ այնտեղից հանելը իրականացվում է միայն վարձակալի կողմից` առանց բանկի  հսկողության:

Անհատական բանկային պահատեղերի սակագները ՀՀ դրամով (Հատուկ ակցիաներով նախատեսված զեղչերը հաշվարկված չեն)

 

   Չափսերը

Պահատեղի ք.մմ.

Ժամ

կետ

1-6օր 

 

Ժամ

կետ

7-13օր 

 

Ժամ

կետ

14-29օր 

  

Ժամ

կետ

1 ամիս

Ժամ

կետ

3 ամիս

Ժամ

կետ

6 ամիս 

 

Ժամ

կետ

9 ամիս 

 

 Ժամ

կետ

  12  ամիս 

  75x310 x 435

1000

5000

7000

10000

15000

20000

25000

30000

175x310 x 435

1500

7500

10000

13000

20000

25000

30000

40000

 200x620x 435

2000

8500

12000

15000

25000

30000

35000

45000

 525x620x 435

2500

10000

15000

20000

35000

50000

60000

75000

 

Փաստաթղթեր

  • Անհատական բանկային պահատեղի տրամադրման համար դիմումի ձև
  • Անհատական բանկային պահատեղի վարձակալության պայմանագիր
  • Լիազորագիր այլ անձի անունով
arm | rus | eng
Տարադրամի փոխարժեքները
  ԿԲ Փոխ.
USD 387 391 387.31
RUB 12.60 13.10 12.80
GBP 605 625 613.15
EUR 505 516 509
CHF 405 435 422.55
CAD 370 400 387.58
XAU 21765 22265 21667.01
առ 03.02.2012 09:37
Աշխատանքային ժամեր

Մեր մասնաճյուղերը

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:

Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ`
Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:


Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ
© 2012 AREXIMBANK GAZPROMBANK GROUP CJSC. Developed by Smart Systems LLC