| Թարմացվել է 17.11.2008 15:06 |
![]() |
|
USD - 391.47 RUB - 13.29 GBP - 587.47 EUR - 534.67 CHF - 366.04 CAD - 381.45 |
![]() ![]() |
«Էլեկտրոնային Բանկ» (eBank)
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
Ի՞ՆՉ Է «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԸ»
eBank-ը հեռակայված բանկային սպասարկման համակարգ է, որը թույլ է տալիս կատարել բանկային գործառնություններ` Ինտերնետի միջոցով: eBank համակարգը հաճախորդին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից եւ ցանկացած ժամանակ աշխատել բանկի հետ: Հաճախորդի կողմից կատարվող բոլոր գործողությունների փուլերը իրական ժամանակում երեւում են համակարգչի էկրանին: Համակարգը օգտագործելու համար չեն պահանջվում հատուկ արտոնագրեր կամ հավելյալ ծրագրային միջոցներ. պահանջվում է միայն միացում Ինտերնետին: eBank-ը չի պահանջում հատուկ գիտելիքներ եւ փորձ, իսկ համակարգի ինտերֆեյսը շատ պարզ է ու հասկանալի: Համակարգից օգտվելը նույնքան հեշտ է, որքան ցանկացած Ինտերնետային էջից օգտվելը: eBank համակարգը հնարավորություն է տալիս հեռակայված կերպով կատարել ավելի քան 20 բանկային գործառնություն` աշխարհի ցանկացած կետից, ցանկացած ժամանակ, շաբաթվա ցանկացած օր:
Համակարգը հնարավորություն է ընձեռում`
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Տվյալների անվտանգությունը ապահովելու համար Համակարգում օգտագործվում է SSL պրոտոկոլը: Բանկի համակարգչային համակարգերը սարքինացված են տեղեկատվական անվտանգության ժամանակակից մեթոդներով: Բանկն անընդհատ աշխատանքներ է վարում հեռակայված բանկային սպասարկման համակարգի անվտանգության եւ Ձեր կողմից կատարվող գործառնությունների գաղտնիության ապահովման խնդիրների շուրջ: Անվտանգությունն ապահովելու համար eBank համակարգում օգտագործվում են հետեւյալ միջոցները`
ՍԱԿԱԳՆԵՐ
ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ
eBank համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է`
| Հարգելի Այցելու! Ուշադրություն
|