USD - 389.17
RUB - 13.06
GBP - 616.52
EUR - 515.77
CHF - 427.05
CAD - 391.01
XAU - 21683.48
Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին
Թարմացվել է 08.06.2011 14:26


Ֆիզիկական անձանց կողմից կենցաղային սպառման բնական գազի դիմաց վճարումների կատարման նպատակով տրամադրվող նպատակային վարկերի տրամադրման հիմնական պայմաններ, ինչպես նաև վարկառուներին ներկայացվող պահանջներ

Վարկի տեսակը:

Օվերդրաֆտ` գրաֆիկով նվազեցումներով
Վարկի արժույթը: ՀՀ դրամ
Վարկի ժամկետը: Առավելագույնը` 12 ամիս
Անվանական տոկոսադրույք:

20 % տարեկան, չօգտագործված մասի նկատմամբ` 0(Զրո) %,Տոկոսագումարները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի վրա`տարին ընդունելով 365 օր,

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը: 200’000 ՀՀ դրամ
Վարկի գումարի և վարկառուի և համավարկառուների եկամուտների հարաբերակցություն:

Գործակիցը PTI (ամսական վարկի և տոկոսագումարների վճարում / ամսական եկամուտ) չպետք է գերազանցի 40%:
Գործակիցը OTI (ամսական ընդհանուր պարտավորություննեեր / ամսական եկամուտ) չպետք է գերազանցի 50%:
Գործակիցը PTNILE (վարկի և տոկոսագումարների վճարում / ազատ միջոցներ (եկամուտ-ծախսեր) չպետք է գերազանցի 90%:

Վարկային պարտավորության մարումը:

Առաջին չորս ամիսների ընթացքում սահմանել միայն տոկոսագումարների ամսական վճարում, իսկ սկսած հինգերորդ ամսից սահմանել վարկային գծի նվազեցումներ` համաձայն անուիտետային մարման ժամանակացույցի:

Վարկի ժամկետից շուտ մարում: Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում տույժ չի գանձվում:
Պահանջներ Վարկառուների նկատմամբ: 1.         ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձիք, որոնք ՀՀ տարածքում ունեն մշտական հաշվառման վայր (տվյալ դեպքում անհրաժեշտ է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի երաշխավորությունը):
2.         Վարկառուների տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, իսկ պայմանագրով նախատեսված, մարման վերջնական ժամկետը պետք է սահմանված լինի նախքան Վարկառուի կենսաթոշակային տարիքին հասնելը:
Վարկային հայտի ուսումնասիրման ժամկետները: Մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայության և վարկային հայտի պատշաճ մակարդակով լրացված լինելու դեպքում:
Վարկառուներին ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

1.       Վարկային հայտ՝ Բանկի կողմից հաստատված ձևով,
2.       ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար` անձը հաստատող փաստաթուղթ ՀՀ տարածքում մշտական հաշվառման վայր ունենալու վերաբերյալ համապատասխան նշումով
,
3.       Սոցիալական քարտ (առկայության դեպքում
),
4.       Գազի օգտագործման բնակելի տարածքում գտնվող անշարժ գույքի
սեփականության վկայականի պատճենը,
5.       Տեղեկանք տվյալ բնակելի մակերեսում հաշվառված անձանց (այդ թվում` անչափահասների) վերաբերյալ,

6.       Տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի վերաբերյալ կամ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր
,
7.      
Տեղեկանք «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համապատասխան ստորաբաժանման կողմից վերջին 12 ամիսների ընթացքում տվյալ տարածքում գազի սպառման և սպառման դիմաց կատարված վճարումների վերաբերյալ,
8.       Անհրաժեշտության դեպքում` Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:

Վարկը տրամադրվում է  անկանխիկ եղանակով` փոխանցվելով բացառապես «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաշվին: 

arm | rus | eng
Տարադրամի փոխարժեքները
  ԿԲ Փոխ.
USD 388 391 389.17
RUB 12.85 13.35 13.06
GBP 610 630 616.52
EUR 510 520 515.77
CHF 420 440 427.05
CAD 390 410 391.01
XAU 21770 22250 21683.48
առ 22.02.2012 09:48
Աշխատանքային ժամեր

Վարկային հաշվիչ
Վարկի տեսակը*
Վարկ*
Արժեք *
Կանխավճար(%)*
Ժամկետ (Ամիս)*
*Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար
 

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:

Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ`
Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:


Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ
© 2012 AREXIMBANK GAZPROMBANK GROUP CJSC. Developed by Smart Systems LLC