![]() |
| USD - 396.99 RUB - 12.82 GBP - 631.33 EUR - 504.26 CHF - 419.87 CAD - 392.55 XAU - 19866.42 |



Եթե Դուք ցանկանում եք կատարել արագ դրամական փոխանցում մեկ օրվա ընթացքում, առանց լրացուցիչ ծախսերի և Ռուսաստանից Հայաստան փոխանցվող դրամական միջոցների ուշացման, առաջարկում ենք Ձեզ օգտվել «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներից» ծառայությունից:
Փոխանցման արժույթը – ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլար և Եվրո:
Փոխանցվող գումարը – անսահմանափակ:
Միջնորդավճարը.
ռուսական ռուբլով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարի 1,3%-ը (առավելագույնը 3000 ռուբլի)
ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարի 1,3%-ը (առավելագույնը 4 000 ռուբլի)
Եվրոյով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարի 1,3%-ը
(առավելագույնը 4 000 ռուբլի)
Ձեզ հարկավոր չէ բացել հաշիվ Գազպրոմբանկում.
Անվանական փոխանցումն իրականացվում է առանց հաշվի բացման` գործարքի կողմերից մեկի անունով:
Փոխանցումները կարող են իրականացվել.
Ձեր անունով/հաշվին
այլ ֆիզիկական անձի անունով/հաշվին
Ի՞նչ է հարկավոր անել:
«Գազպրոմբանկ-էքսպրես» անվանական փոխանցում կատարելու համար Ձեզ հարկավոր է այցելել Գազպրոմբանկի ցանկացած մասնաճյուղ կամ գրասենյակ, լրացնել հատուկ դիմումի ձևը և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը («Գազպրոմբանկ» ԲԲԸ կողմից ներկայացված սպասարկման կետերի ցուցակը կցվում է):
Ուշադրություն` փոխանցումը չպետք է կապված լինի ձեռնարկատիրական և ներդրումային գործունեության կամ անշարժ գույքի իրավունքի ձեռքբերման հետ:
Առավելությունները`
1. «Գազպրոմբանկ-էքսպրես» անվանական փոխանցումը կատարվում է ուղղակի թղթակցային հաշիվներով` էլեկտրոնային փաստաթղթերի փոխանցման միջոցով, ուստի ավելի արագ է ու մատչելի, քան սովորական փոխանցումները:
2. Դուք ազատվում եք դեպի Հայաստան փոխանցվող ռուսական ռուբլու փոխարկման լրացուցիչ ծախսերից:
Հայաստանի տարածքում ռուսական ռուբլով փոխանցումները տրվում են ռուբլով կամ տեղական արժույթով` թղթակից բանկի սահմանված փոխարժեքով, իսկ արտարժույթով փոխանցումները` տվյալ արժույթով:
3. Համեմատեք և համոզվեք, որ մենք առաջարկում ենք մրցունակ սակագներ այլ վարկային կազմակերպությունների և դրամական փոխանցումների համակարգերի սակագների համեմատությամբ:
| Առք | Վաճառք | ԿԲ | |
|---|---|---|---|
![]() |
396 | 399.50 | 396.99 |
![]() |
12.50 | 13 | 12.82 |
![]() |
625 | 645 | 631.33 |
![]() |
499 | 509 | 504.26 |
![]() |
406 | 436 | 419.87 |
![]() |
379 | 409 | 392.55 |
![]() |
19493 | 20025 | 19866.42 |
Ուշադրությո'ւն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:
