USD - 396.99
RUB - 12.82
GBP - 631.33
EUR - 504.26
CHF - 419.87
CAD - 392.55
XAU - 19866.42

Առարկայազուրկ հաշիվներ



Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և սպասարկման սակագներ

   Հարգելի հաճախորդներ,
   Հայտնում ենք Ձեզ մեր երախտապարտությունը` մեր ծառայություններից օգտվելու, ինչպես նաև ակտիվորեն արձագանքելու համար: Մենք միշտ մտահոգ ենք Ձեզ համար առավել հարմարավետ ծառայությունների մատուցման և ժամանակակից գործիքների կիրառման առնչությամբ: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ Առարկայազուրկ մետաղական հաշիվների (ԱՄՀ) բացման և վարման մանրամասներին:

   Նպատակ ունենալով Ձեր գումարները զերծ պահելու արժութային ռիսկերից` Բանկն առաջարկում է անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ: ԱՄՀ-ն անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է: Այս դեպքում միայն արձանագրվում են ոսկու հարգն ու կշիռը: Այսինքն, Ձեզ հնարավորություն է տրվում մեր Բանկում բացել ԱՄՀ կամ հայտի միջոցով առկա հաշիվը վերածել ԱՄՀ-ի, Ձեր հաշվում առկա գումարը վերածել ոսկու (խոսքը առարկայական ոսկու մասին չէ) և օգտվել հետևյալ արտոնություններից.

  • Գումարի վաստակում` միջազգային շուկաներում ոսկու արժեքի բարձրացման հետևանքով,
  • Արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում,
  • Կեղծիքներից և մոլորեցումներից խուսափելու հնարավորություն, ինչը պատահում է ոսկու առարկայապես գնման դեպքերում,
  • Առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն,
  • Ժամանակի տնտեսում և արագ իրացվելիություն. Դուք ցանկացած պահի կարող եք ոչ առարկայական ոսկին Բանկին վաճառել` տվյալ պահին գործող փոխարժեքով:

Գործառնություն

Սակագին

Մետաղական հաշվի բացում

անվճար

Նվազագույն մնացորդ

0 գրամ

Իրավաբանական անձանց համար տարեկան սպասարկման վճար

10.000 ՀՀ դրամ

Ֆիզիկական անձանց համար տարեկան սպասարկման վճար

3.000 ՀՀ դրամ

Ներբանկային հաշիվների միջև փոխանցումներ

անվճար

ՀՀ այլ բանկեր և արտերկիր փոխանցումներ

15.000 ՀՀ դրամ

Փոխանցված գումարների մուտքագրում հաշվին

անվճար

Վճարման հանձնարարականի փոփոխություն

25.000 ՀՀ դրամ

Վճարման հանձնարարականի չեղարկում

25.000 ՀՀ դրամ

Երաշխավորված փոխանցում /Միջնորդ բանկերի գանձումները փոխանցողի միջոցների հաշվին կատարվելու համար      լրացուցիչ վճար

10.000 ՀՀ դրամ

[Հայտ]
[Պայմանագրի ձև ֆիզ. անձանց]
[Պայմանագրի ձև իրավ. անձանց]
[Տեղեկանվական ամփոփոգիր]

    Սպասարման վճարը գանձվում է եռամսյակային կտրվածքով եռամսյակի սկզբին, ընդ որում եռամսյակի ընթացքում բացված հաշիվների համար մինչև հաջորդ եռամսյակի սկիզբ վճար չի գանձվում:

Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առք ու վաճառքի փոխարժեքներ, որոնք հիմք են ընդունվում հաշվով իրականացվող գործարքներ իրականացնելիս: Մետաղական հաշվից  ոսկու ելքագրումն իրականացվում է հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկի կողմից սահմանված փոխարժեքով Բանկին վաճառելու կամ անկանխիկ ոսկու հաշիվներին փոխանցելու միջոցով

Ոսկու անկանխիկ առուվաճառքը կատարվում է  ներկայացված հայտի հիման վրա:

 

Տարադրամի փոխարժեքները
17.05.2012, 15:05
  Առք Վաճառք ԿԲ
396 399.50 396.99
12.50 13 12.82
625 645 631.33
499 509 504.26
406 436 419.87
379 409 392.55
19493 20025 19866.42




Ուշադրությո'ւն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:

Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ | Ֆինանսական համակարգի հաշտարար
© 2012 «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ - ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ . Պատրաստված է Studio One