USD - 365.03
RUB - 11.90
GBP - 561.74
EUR - 468.19
CHF - 361.02
CAD - 347.38
ԿԲ Փոխ.
Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին
arm | rus | eng
Թարմացվել է 14.04.2010 10:09



         KFW`Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությանը պատկանող ֆինանսական հաստատության համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող բնակելի անշարժ գույք ձեռք բերման և վերանորոգման համար ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին «Հայաստանի Հանրապետությունում բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացում (ԳՀՀ ԲՖծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի տրամադրման հիմնական պայմաններ, ինչպես նաև վարկառուներին ներկայացվող պահանջներ  

 

Պահանջներ  անշարժ գույքի նկատմամբ:

Հիփոթեքային վարկեր տրամադրվում են ՀՀ տարածքում գտնվող բնակելի տներ (առանձնատուն) և բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ (անկախ շենքի տիպից, տարիքից և վերանորոգման վիճակից՝ բացառությամբ վթարային շենքերի)  ձեռք բերելու (կառուցապատելու) և վերանորոգելու համար:

 

Վարկի արժույթը:

ՀՀ դրամ,

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի նվազագույն չափը:

 

1'500'000 ՀՀ դրամ

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը:

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը որոշվում է վարկառուի և համավարկառուների եկամուտների և ծախսերի վերլուծության արդյունքների, ձեռքբերվող կամ վերանորոգվող անշարժ գույքի արժեքի համապատասխան, սակայն այն չի կարող գերազանցել 12'000'000 ՀՀ դրամը,

 

Վարկային հայտի ուսումնասիրման ժամկետները:

Վարկային հայտն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայության և վարկային հայտի պատշաճ մակարդակով լրացված լինելու դեպքում:   

Վարկի ժամկետը:

120 ամիս

 

Տոկոսադրույք:

Ձեռք բերվող անշարժ գույքի համար`

  • 14 % տարեկան,

Վերանորոգվող և կառուցապատվողանշարժ գույքի համար`

  • 15 % տարեկան:

Վարկի գումարի և գնահատված արժեքի հարաբերակցություն:

Վարկը տրամադրվում է Երևան քաղաքում ձեռք բերվող (կառուցապատվող) անշարժ գույքի արժեքի առավելագույնը 70%-ի, իսկ մարզերում ձեռք բերվող (կառուցապատվող) անշարժ գույքի արժեքի առավելագույնը 60%-ի չափով:

Վերանորոգման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չպետք է գերազանցի վերանորոգվող անշարժ գույքի գնահատված արժեքի 50%-ը:

Վարկի ժամկետից շուտ մարում:

Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում գանձվում է տույժ ժամկետից շուտ մարված գումարի 0,5%-ի չափով:

 

 

Վարկի տրամադրման և վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարը:

  • 10'000 ՀՀ դրամ -  մինչև 2'500'000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 15'000 ՀՀ դրամ - 2.500.001-ից մինչև 4.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 20'000 ՀՀ դրամ -  4.000.001-ից մինչև 8.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 25'000 ՀՀ դրամ -  8.000.001-ից մինչև 12.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար:

 

 

 

 

Ապահովվածություն:

Ապահովվածություն է հանդիսանում ձեռք բերվող (կառուցապատվող) և վերանորգվող անշարժ գույքը՝ սեփականության վկայականը բանկին ի պահ հանձնելու պարտադիր պայմանով և (կամ) երաշխավորություն:

Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված անձանց կողմից (ֆիզիկական կամ իրավաբանական), որոնց հետ Բանկը կնքել է համապատասխան պայմանագիր: 

  • Գրավի պայմանագրերի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են Գրավատուի կողմից:
  • Վարկի մարումները ուշացնելու կամ չմարելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման գրավի պայմանագրով սահմանված կարգով

 

 

 

Պահանջներ Վարկառուների նկատմամբ:

1. ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձիք, որոնք ՀՀ տարածքում ունեն մշտական հաշվառման վայր (տվյալ դեպքում անհրաժեշտ է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի երաշխավորությունը),

2. Վարկառուների տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, իսկ մարման վերջնական ժամկետը պետք է սահմանված լինի նախքան Վարկառուի կենսաթոշակային տարիքին հասնելը:

Վարկային պարտավորության մարումը:

Ամենամսյա անուիտետային մարումների ժամանակացույցով՝ վարկի ամբողջ ժամկետի ընթացքում:

Վարկի տրամադրումը:

 

 

Վարկի գումարը տրամադրվում է անշարժ գույքի գրավի  (հիփոթեքի) և առուվաճառքի եռակողմ պայմանագրերը կնքելուց և Վարկառուի կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և Բանկի կողմից անշարժ գույքի նկատմամբ գրավառուի իրավունքը գրանցելուց հետո:

Ապահովագրություն

Իրականացվում է

  • գույքի ապահովագրություն անշարժ գույքի գնահատված արժեքից,
  • վարկառուի (համավարկառուների) կյանքի ապահովագրություն դժբախտ պատահարներից` վարկի գումարի չափով:

 

 

Վարկառուների (այդ թվում` նաև ապագա համավարկառուների) կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.    Վարկի դիմում (վարկային հայտ)` Բանկի կողմից հաստատված ձևով,

2.    Վարկառուի (համավարկառուների), ինչպես նաև անշարժ գույքը վաճառող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

3.    Սոցիալական քարտերի պատճենները (առկայության դեպքում),

4.    Տեղեկանք տվյալ բնակմակերեսում հաշվառված անձանց (այդ թվում` անչափահասների) վերաբերյալ (3-րդ ձև),

5.    Տեղեկատվություն վարկառուի (համավարկառուների) ընտանեկան դրության և կազմի վերաբերյալ,

6.    Վարկառուի (համավարկառուների) աշխատանքային գրքույկի պատճենները (առկայության դեպքում),

7.    Տեղեկանք վարկառուի (համավարկառուների) հիմնական աշխատավայրից, որտեղ նշված լինի ներկայում զբաղեցրած պաշտոնը, տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժը, վերջին 12 ամիսների փաստացի եկամուտը, վճարված եկամտահարկի, սոցիալական և այլ վճարների չափը

8.    Տվյալներ նախկին զբաղվածության մասին, այն դեպքում, երբ հայտատու(ներ)ի ներկայիս աշխատատեղի զբաղվածությունը 12 ամսից պակաս է,

9.    Եթե վարկառուն (համավարկառուն) ամուսնացած է, տեղեկանք ամուսնու (կնոջ) եկամուտների վերաբերյալ,

10. Վարկառուի (համավարկառուի) երկրորդային եկամուտների վերաբերյալ ապացույցներ (ցանկալի է ներկայացվեն նաև ապացույցներ, որ այդ եկամուտը սահմանված կարգով հայտարագրվել է հարկային նպատակների համար),

11. Վարկառուի (համավարկառուների) անձնական սեփականություն հանդիսացող գույքերի սեփականության իրավունքի գրանցման վկայականների պատճենները,

12. Վաճառվող կամ վերանորոգվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը,

13. Սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստաող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում),

14. Ձեռք բերվող կամ վերանորոգվող գույքի լուսանկարներ,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարկառուների (այդ թվում նաև ապագա համավարկառուներըի) կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

 

15. Ապացույցներ կոմունալ ծառայությունների և գույքահարկի վճարումները կատարելու վերաբերյալ,

16. Վարկառուի (համավարկառուների) առկա բոլոր բանկային հաշիվների շարժի մասին տվյալներ (վերջին մեկ տարվա),

17. Վարկառուի (համավարկառուների) ամուսնական կարգավիճակը հավաստող փաստաթուղթը (ամուսնության, ամուսնալուծության, ամուսնու մահվան վկայականներ և այլն) (առկայության դեպքում),

18. Երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում),

19. ՀՀ Կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, որ առաջարկվող գրավականը արգելանքի, կալանքի և գրավի տակ չի գտնվում (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո),

20. Բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերության պոլիս (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո),

21. Անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված և բանկի հետ համագործակցող անձի կողմից կազմված գնահատման ակտ,

22. Հայտատու(ներ)ի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում հիփոթեքային վարկի ստացման համար Բանկ է ներկայացնում լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում`

  • հարկ վճարողի հաշվառման համարը,
  • անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական,
  • գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը (առկայության դեպքում),

 

 

  • վերջին 3 ամսվա (Բանկի պահանջի դեպքում նաև ավելի երկար ժամանակաշրջանի համար) ֆինանսական հաշվետվությունները` հաստատված հարկային մարմինների կողմից,
  • եեկամուտների, ծախսերի և հասույթի մասին տեղեկատվություններ  (գրառումները),
  • Վերջին 1 տարվա հարկային հաշվետվությունները (գրառումները),

Եթե հայտատուն որևիցէ ընկերության(ների) հիմնադիր է կամ դրանց մասնակից (բաժնետեր), Բանկ է ներկայացնում լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում`

  • կազմակերպության կանոնադրության պատճենը,
  • պետ. ռեգիստրի վկայականի պարտենը,
  • պետ. ռեգիստրից տեղեկանք փայատերերի վերաբերյալ,
  • տեղեկանք հարկային տեսչությունից՝ պետբյուջեին ունեցած պարտքերի վերաբերյալ,
  • դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ցուցակը (անհրաժեշտության դեպքում),
  • ստացված շահութաբաժինները (առկայության դեպքում)

 

23. Եվ այլ փաստաթղթեր Բանկի պահանջով

Աշխատանքային ժամեր
Վարկային հաշվիչ
Վարկի տեսակը*
Վարկ*
Անշարժ գույքի արժեքը *
Կանխավճար(%)*
Ժամկետ (Ամիս)*
*Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար
 

            ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ
Հասցե: 0010 ք. Երևան,            Մհեր Մկրտչյան 12
ՀՎՀՀ N 02540791
Հեռ: (+374 8000) 8202
Ֆաքս: (+37410) 54-43-87
Էլ. փոստ: info@areximbank.am
SWIFT: RKASAM22

          

Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ`
Ctrl+m կամ Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: 

 


Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ
© 2010 AREXIMBANK GAZPROMBANK GROUP CJSC. Developed by Smart Systems LLC