USD - 389.17
RUB - 13.06
GBP - 616.52
EUR - 515.77
CHF - 427.05
CAD - 391.01
XAU - 21683.48
Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին
Թարմացվել է 17.01.2012 14:16


Ֆիզիկական անձանց Անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափերի տրամադրման հիմնական պայմաններ, ինչպես նաև Վարկառուներին ներկայացվող պահանջներ

հավելված 1

Պահանջներ գրավի առարկայի նկատմամբ:

1. Գրավի առարկա կարող են հանդիսանալ բնակարաններ, բնակելի տներ, առանձնատներ, հողակտորներ, տնտեսական նշանակության օբյեկտներ:

2. Նպատակահարմար չէ գրավ ընդունել.

- պետական կամ պետության մասնակցությամբ սեփականաշնորհված ձեռնարկությունների և կազմակերպությունների անշարժ գույքը,

- անշարժ գույք որտեղ գրանցված են հաշմանդամներ,

- անշարժ գույք, որի սեփականատերերից որևիցէ մեկի տարիքը գերազանցում է 65-ը:

Վարկի տեսակը

Վարկային սահմանաչափ` քարտային հաշվին

Վարկի կանխիկացման միջնորդավճար:

Քարտային հաշվից վարկի կանխիկացման միջնորդավճար չի գանձվում

Վարկի արժույթը:

ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետը:

3-ից մինչև 36 ամիս

Անվանական տոկոսադրույք:

Մինչև 10’000 ԱՄՆ դոլար վարկերի համար՝ 17 % տարեկան,

10’001 ԱՄՆ դոլարից բարձր վարկերի համար՝ 15 % տարեկան

Տոկոսագումարները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի վրա`տարին ընդունելով 365 օր,

Վարկի գումարի և գրավի առարկայի գնահատված արժեքի հարաբերակցություն:

Գրավի առարկայի գնահատված արժեքի առավելագույնը 50%-ի չափով,

Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի և գրավի առարկայի գնահատված արժեքի հարաբերակցությունը որոշում են Բանկի Վարկային  և Փոքր վարկային կոմիտեները՝ ելնելով վերը նշված սահմաններից:

Վարկային պարտավորության մարումը:

Ամենամսյա անուիտետային մարումների ժամանակացույցով՝ վարկի ամբողջ ժամկետի ընթացքում:

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի նվազագույն չափը:

2’500 ԱՄՆ դոլար

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը:

50’000 ԱՄՆ դոլար

 

Վարկի ժամկետից շուտ մարում:

Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում տույժ չի գանձվում

Վարկի տրամադրման և վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար:

  • 10’000 ՀՀ դրամ - մինչև 5’000 ԱՄՆ դոլար գումարով վարկերի համար,
  • 15’000 ՀՀ դրամ  -  5’001 ԱՄՆ դոլարից մինչև 10’800 ԱՄՆ դոլար գումարով վարկերի համար,
  • 20’000 ՀՀ դրամ -  10’001-ից մինչև 20’000 ԱՄՆ դոլար գումարով վարկերի համար,
  • 25’000 ՀՀ դրամ – 20’001-ից մինչև 30’000 ԱՄՆ դոլար վարկերի համար,
  • 35’000 ՀՀ դրամ – 30’001 ԱՄՆ դոլարից ավել գումարով վարկերի համար:

Ապահովվածություն:

  • Անշարժ գույքի գրավադրում՝ սեփականության վկայականը բանկին ի պահ հանձնելու պայմանով,
  • Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված անձանց կողմից (ֆիզիկական կամ իրավաբանական), որոնց հետ Բանկը կնքել է համապատասխան պայմանագիր:
  • Գրավի պայմանագրերի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են Գրավատուի կողմից:
  • Վարկի մարումները ուշացնելու կամ չմարելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման գրավի պայմանագրով սահմանված կարգով

Պահանջներ Վարկառուների նկատմամբ:

  1. ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձիք, որոնք ՀՀ տարածքում ունեն մշտական հաշվառման վայր (տվյալ դեպքում անհրաժեշտ է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի երաշխավորությունը):
  2. Վարկառուների տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, իսկ պայմանագրով նախատեսված, մարման վերջնական ժամկետը պետք է սահմանված լինի նախքան Վարկառուի կենսաթոշակային տարիքին հասնելը:

 

Վարկային հայտի ուսումնասիրման ժամկետները:

Մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայության և վարկային հայտի պատշաճ մակարդակով լրացված լինելու դեպքում:

Վարկի տրամադրումը:

Գրավի պայմանագրի նոտարական վավերացումից և գրավի գրանցման վկայականը ստանալուց հետո:

Որոշում կայացնելու իրավասությունը

  • Մինչև 15’000ԱՄՆ դոլար գումարով վարկերի դեպքում` «Տիգրան Մեծ», «Նալբանդյան», «Կենտրոնական», «Քանաքեռ» և «Գյումրի» մասնաճյուղերի վարկային կոմիտեի կողմից, 15’001 ԱՄՆ դոլար և ավել գումարով վարկերի դեպքում` Բանկի Վարկային և Փոքր Վարկային կոմիտեների կողմից,
  • Մինչև 10’000ԱՄՆ դոլար գումարով վարկերի դեպքում` «Չարենց», «Էջմիածին», «Արմավիր», «Աբովյան», «Հրազդան», «Արտաշատ», «Վանաձոր», «Արթիկ» և «Մարտունի» մասնաճյուղերի վարկային կոմիտեի կողմից, 10’001 ԱՄՆ դոլար և ավել գումարով վարկերի դեպքում` Բանկի Վարկային և Փոքր Վարկային կոմիտեների կողմից:

 

Վարկառուներին ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

  1. Վարկային հայտ՝ Բանկի կողմից հաստատված ձևով,
  2. ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար - անձը հաստատող փաստաթուղթ՝ ՀՀ տարածքում մշտական հաշվառման վայր ունենալու վերաբերյալ համապատասխան նշումով,
  3. Սոցիալական քարտ (առկայության դեպքում),
  4. Սեփականատերերի անձնագրեր (ծննդյան վկայականներ),
  5. Ամուսնական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում), իսկ բացակայության դեպքում` համապատասխան հայտարություն,
  6. Գրավատուի, բացակայող կամ այլ համասեփականատիրոջ կնոջ (ամուսնու) նոտարական կարգով հաստատված համաձայնագիրը (լիազորագիրը) գրավ դնելու վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված համաձայնությունը (լիազորագիրը) չի պահանջվում օրենքով,
  7. Գույքի սեփականության վկայականը,
  8.  Սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում),
  9.  ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, որ առաջարկվող գրավականը արգելանքի, կալանքի և գրավի տակ չի գտնվում, (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո),
  10. Տեղեկանք տվյալ բնակելի մակերեսում հաշվառվող անձանց (այդ թվում` անչափահասների) վերաբերյալ,
  11. Անշարժ գույքի գնահատման ակտ (գնահատված լինի       Բանկի համար ընդունելի անկախ գնահատողի կողմից),
  12. Տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի վերաբերյալ կամ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր:

 Բանկի պահանջով անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր:

 

 

arm | rus | eng
Տարադրամի փոխարժեքները
  ԿԲ Փոխ.
USD 388 391 389.17
RUB 12.85 13.35 13.06
GBP 610 630 616.52
EUR 510 520 515.77
CHF 420 440 427.05
CAD 390 410 391.01
XAU 21770 22250 21683.48
առ 22.02.2012 09:48
Աշխատանքային ժամեր

Վարկային հաշվիչ
Վարկի տեսակը*
Վարկ*
Արժեք *
Կանխավճար(%)*
Ժամկետ (Ամիս)*
*Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար
 

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:

Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ`
Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:


Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ
© 2012 AREXIMBANK GAZPROMBANK GROUP CJSC. Developed by Smart Systems LLC