Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին
arm | rus
Թարմացվել է 14.01.2010 16:16
USD - 391.47
RUB - 13.29
GBP - 587.47
EUR - 534.67
CHF - 366.04
CAD - 381.45
ԿԲ Փոխ.
Ակցիա

 

 



Բնակարանների եւ առանձնատների գնման եւ կառուցապատման նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրման հիմնական պայմաններ, ինչպես նաեւ վարկառուներին ներկայացվող պահանջներ

Պահանջներ  անշարժ գույքի նկատմամբ:

Հիփոթեքային վարկեր տրամադրվում են ՀՀ տարածքում գտնվող բնակելի տներ (առանձնատուն) և բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարաններ (անկախ շենքի տիպից, տարիքից և վերանորոգման վիճակից՝ բացառությամբ վթարային շենքերի)  ձեռք բերելու (կառուցապատելու) և վերանորոգելու համար:

 

Վարկի արժույթը:

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի նվազագույն չափը:

 

1'500'000 ՀՀ դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար)

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը:

 

100'000'000 ՀՀ դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար)

 

Վարկային հայտի ուսումնասիրման ժամկետները:

Վարկային հայտն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայության և վարկային հայտի պատշաճ մակարդակով լրացված լինելու դեպքում:   

Վարկի ժամկետը:

3-ից մինչև 84 ամիս

 

Տոկոսադրույք:

  • 18 % տարեկան  - ՀՀ դրամով վարկերի համար
  • 18 % տարեկան  - ԱՄՆ դոլարով վարկերի համար

Վարկի գումարի և գնահատված արժեքի հարաբերակցություն:

Վարկը տրամադրվում է Երևան քաղաքում ձեռք բերվող (կառուցապատվող) անշարժ գույքի արժեքի առավելագույնը 70%-ի, իսկ մարզերում ձեռք բերվող (կառուցապատվող) անշարժ գույքի արժեքի առավելագույնը 60%-ի չափով:

Վերանորոգման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չպետք է գերազանցի վերանորոգվող անշարժ գույքի գնահատված արժեքի 50%-ը:

Վարկի ժամկետից շուտ մարում:

Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում գանձվում է տույժ ժամկետից շուտ մարված գումարի 0,5%-ի չափով:

 

 

Վարկի տրամադրման և վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարը:

  • 20'000 ՀՀ դրամ -  մինչև 2'500'000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 30'000 ՀՀ դրամ - 2.500.001-ից մինչև 4.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 40'000 ՀՀ դրամ -  4.000.001-ից մինչև 8.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 60'000 ՀՀ դրամ -  8.000.001-ից մինչև 12.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 80'000 ՀՀ դրամ -  12.000.001-ից մինչև 20.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • Վարկի գումարի 0,5%-ի չափով -  20.000.001 ՀՀ դրամից  (կամ համարժեք արժույթից) բարձր գումարով վարկերի համար:

 

 

 

 

Ապահովվածություն:

Ապահովվածություն է հանդիսանում ձեռք բերվող (կառուցապատվող) և վերանորգվող անշարժ գույքը՝ սեփականության վկայականը բանկին ի պահ հանձնելու պարտադիր պայմանով և (կամ) երաշխավորություն:

Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված անձանց կողմից (ֆիզիկական կամ իրավաբանական), որոնց հետ Բանկը կնքել է համապատասխան պայմանագիր:

  • Գրավի պայմանագրերի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են Գրավատուի կողմից:
  • Վարկի մարումները ուշացնելու կամ չմարելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման գրավի պայմանագրով սահմանված կարգով:

 

 

 

Պահանջներ Վարկառուների նկատմամբ:

1. ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձիք, որոնք ՀՀ տարածքում ունեն մշտական հաշվառման վայր (տվյալ դեպքում անհրաժեշտ է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի երաշխավորությունը),

2. Վարկառուների տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, իսկ մարման վերջնական ժամկետը պետք է սահմանված լինի նախքան Վարկառուի կենսաթոշակային տարիքին հասնելը:

Վարկային պարտավորության մարումը:

Ամենամսյա անուիտետային մարումների ժամանակացույցով՝ վարկի ամբողջ ժամկետի ընթացքում:

Վարկի տրամադրումը:

 

 

Վարկի գումարը տրամադրվում է անշարժ գույքի գրավի  (հիփոթեքի) և առուվաճառքի եռակողմ պայմանագրերը կնքելուց և Վարկառուի կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և Բանկի կողմից անշարժ գույքի նկատմամբ գրավառուի իրավունքը գրանցելուց հետո:

Ապահովագրություն

Իրականացվում է գույքի ապահովագրություն վարկի գումարի չափով

 

 

Վարկառուների (այդ թվում` նաև ապագա համավարկառուների) կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.  Վարկի դիմում /վարկային հայտ/` Բանկի կողմից հաստատված ձևով,

2.  ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար - անձը հաստատող փաստաթուղթ՝ ՀՀ տարածքում մշտական հաշվառման վայր ունենալու վերաբերյալ համապատասխան նշումով (տվյալ դեպքում անհրաժեշտ է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի երաշխավորությունը), ինչպես վարկառուի/համավարկառուի, այնպես էլ վաճառողի,

3.  Սոցիալական քարտի պատճենը (առկայության դեպքում),

4.  Սեփականատերերի և գրանցված անձանց անձնագրեր (ծննդյան վկայականներ),

5.  Ամուսնական կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (ամուսնության, ամուսնալուծության, ամուսնու մահվան վկայականներ և այլն) (առկայության դեպքում),

6.  Երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում),

7.  Տեղեկանք տվյալ բնակելի մակերեսում հաշվառվող անձանց (այդ թվում անչափահասների) վերաբերյալ     /3-րդ ձև/,

8.  Աշխատանքային գրքույկի պատճեն (առկայության դեպքում),

9.  Տեղեկանք աշխատանքի վայրից, աշխատավարձի վերաբերյալ կամ եկամուտները հավաստող փաստաթղթեր,

10.    Եթե վարկառուն ամուսնացած է տեղեկանք ամուսնու/կնոջ եկամուտների վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),

11.    Երկրորդային եկամուտների վերաբերյալ տեղեկատվություններ և ապացույցներ, եթե առկա է,

12.    Անշարժ գույքը վաճառող անձի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական,

13.    Սեփականության իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում),

14.    ՀՀ Կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, որ առաջարկվող գրավականը արգելանքի, կալանքի և գրավի տակ չի գտնվում (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո),

15.    Բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերության պոլիս (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո),

16.     Անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված և բանկի հետ համագործակցող անձի կողմից  կազմված գնահատման ակտ,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարկառուների (այդ թվում նաև ապագա համավարկառուներըի) կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

 

 

 

17.    Հայտատուի անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում հիփոթեքային վարկի ստացման համար Բանկ է ներկայացնում լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում`

  • հարկ վճարողի հաշվառման համարը,
  • անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական,
  • գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը (առկայության դեպքում),
  • վերջին 3 ամսվա (Բանկի պահանջի դեպքում նաև ավելի երկար ժամանակաշրջանի համար) ֆինանսական հաշվետվությունները` հաստատված հարկային մարմինների կողմից,
  • եեկամուտների, ծախսերի և հասույթի մասին տեղեկատվություններ  (գրառումները),
  • Եթե հայտատուն որևիցէ ընկերության(ների) հիմնադիր է կամ դրանց մասնակից (բաժնետեր) Բանկ է ներկայացնում լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում`
  • կազմակերպության կանոնադրությունը (ՍՊԸ-ի դեպքում),
  • պետ. ռեգիստրի վկայական (ՍՊԸ-ի դեպքում),
  • պետ. ռեգիստրից տեղեկանք փայատերերի վերաբերյալ (ՍՊԸ-ի դեպքում),
  • տեղեկանք հարկային տեսչությունից՝ պետբյուջեին ունեցած պարտքերի վերաբերյալ (ՍՊԸ-ի դեպքում),
  • դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ցուցակը (անհրաժեշտության դեպքում),
  • ստացված շահութաբաժինները (առկայության դեպքում)

 

Եվ այլ փաստաթղթեր Բանկի պահանջով

Աշխատանքային ժամեր
Վարկային հաշվիչ
Վարկի տեսակը*
Վարկ*
Անշարժ գույքի արժեքը *
Կանխավճար(%)*
Ժամկետ (Ամիս)*
*Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար
 

          

Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ`
Ctrl+m կամ Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: 

 


Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ
© 2010 AREXIMBANK CJSC. Developed by Smart Systems LLC