![]() |
|
USD - 387.31 RUB - 12.80 GBP - 613.15 EUR - 509 CHF - 422.55 CAD - 387.58 XAU - 21667.01 |
![]() |
Հարգելի հաճախորդներ
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-Ն բոլոր մասնաճյուղերի միջոցով դուք կարող եք կատարել կոմունալ վճարումներ ինչպես կանխիկ գումարով, այնպես էլ ձեր բանկային հաշիվների միջոցով: Բանկային հաշիվների միջոցով վճարման դեպքում կարող եք կատարել ամենամսյա, պարբերական կոմունալ վճարումներ առանց բանկ հաճախելու: Դրա համար Ձեզ անհրաժեշտ կլինի Բանկին տալ ընդամենը մեկ դիմում-հանձնարարական, որը հիմք կհանդիսանա Ձեր բանկային հաշիվներին առկա միջոցներից կատարել կոմունալ վճարումները: Վճարումները Բանկի կողմից կկատարվեն անվճար: Դիմում-հանձնարարականի ձեւը դուք կարող եք ձեռք բերել Բանկի մասնաճյուղերում կամ ինտերնետային կայքից. http://www.areximbank.am/:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ Դուք կարող եք կատարել Ձեր վճարումները` CORNET, Beeline (HI-LINE) և Ucom-ի կազմակերպությունների, կողմից առաջարկած ինտերնետային ծառայությունների դիմաց «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում: Ինչպես նաև կարող եք կատարել VivaCell-MTS-ի, Beeline-ի, Orange-ի կանխավճարային քարտերի լիցքավորում:
Ուշադրություն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ: