USD - 387.31
RUB - 12.80
GBP - 613.15
EUR - 509
CHF - 422.55
CAD - 387.58
XAU - 21667.01
Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին
Թարմացվել է 27.04.2011 09:35

          



"Ազգային հիփոթեքային ընկերություն" Ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող բնակելի անշարժ գույք ձեռք բերման և վերանորոգման համար ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին հիփոթեքային վարկերի տրամադրման հիմնական պայմաններ, ինչպես նաև վարկառուներին ներկայացվող պահանջներ  

Վարկերը տրամադրվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Պահանջներ  անշարժ գույքի նկատմամբ:

Հիփոթեքային վարկեր տրամադրվում են ՀՀ տարածքում գտնվող բնակելի տներ (առանձնատուն) և բազմաբնակարան բնակելի շենքերում  բնակարաններ (անկախ շենքի տիպից, տարիքից և վերանորոգման վիճակից՝ բացառությամբ վթարային շենքերի)  ձեռք բերելու  և (կամ) վերանորոգելու համար:

Վարկի արժույթը:

ՀՀ դրամ

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի նվազագույն չափը:

1.500.000 ՀՀ դրամ

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը:

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը որոշվում է  վարկառուի  և համավարկառուների եկամուտների և ծախսերի վերլուծության արդյունքների, ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված արժեքի համապատասխան,  սակայն այն չի կարող գերազանցել 20.000.000 ՀՀ դրամը:

Վարկային հայտի ուսումնասիրման ժամկետները:

Վարկային հայտն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայության և վարկային հայտի պատշաճ մակարդակով լրացված լինելու դեպքում:    

Վարկի ժամկետը:

120 ամիս

Տոկոսադրույք:

Բնակարաններ, բնակելի տներ ձեռք բերելու համար

  • 14 % տարեկան

Բնակարաններ, բնակելի տներ վերանորոգելու  համար

  • 15 % տարեկան

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ, «ՀայՌուսգազարդ»  ՓԲԸ և նրա հետ փոխապակցված ընկերությունների աշխատակիցների համար

  • 13 % տարեկան

Տոկոսագումարները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի վրա`տարին ընդունելով 365 օր

Վարկի ժամկետից շուտ մարում:

Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում գանձվում է տույժ ժամկետից շուտ մարված գումարի 0.5%-ի չափով:

Վարկի գումարի և գնահատված արժեքի հարաբերակցություն:

  • Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի ձեռք բերման դեպքում վարկը տրամադրվում է անշարժ գույքի գնահատված և առուվաճառքի գնի փոքրագույն արժեքի առավելագույնը 70%-ի չափով:
  • վերանորոգման նպատակով տրված վարկի գումարը չպետք

      է գերազանցի վերանորոգվող բնակարանի գնահատված

      արժեքի 50%:

  • Մարզերում գտնվող անշարժ գույքի ձեռք բերման դեպքում գնահատված և առուվաճառքի գնի փոքրագույն արժեքի առավելագույնը 60%-ի չափով:

Վարկի ձևակերպման կոմիսիոն վճար:

  • 10.000 ՀՀ դրամ - մինչև 2.500.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 15.000 ՀՀ դրամ - 2.500.001-ից մինչև 4.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 20.000 ՀՀ դրամ - 4.000.001-ից մինչև 8.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 25.000 ՀՀ դրամ - 8.000.001-ից մինչև 12.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,
  • 35.000 ՀՀ դրամ - 12.000.001-ից մինչև 20.000.000 ՀՀ դրամի (կամ համարժեք արժույթի) վարկերի համար,

Ապահովվածություն:

Ապահովվածություն է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը՝ սեփականության վկայականը բանկին ի պահ հանձնելու պարտադիր պայմանով և կամ երաշխավորություն:

  • Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր «Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» կողմից արտոնագիր ունեցող անձանց կողմից (ֆիզիկական կամ իրավաբանական), որոնց հետ Բանկը համագործակցում է:  

Վարկի կամ դրա գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումները ուշացնելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման:

Պահանջներ Վարկառուների նկատմամբ:

  1. ՀՀ  ռեզիդենտ քաղաքացիներ:
  2. Վարկառուների տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, իսկ մարման վերջնական ժամկետը պետք է սահմանված լինի նախքան Վարկառուի կենսաթոշակային տարիքին հասնելը:

Վարկի մարումը:

Հավասարաչափ մարումների գրաֆիկով՝ վարկի ամբողջ ժամկետի ընթացքում:

Վարկի տրամադրումը:

Վարկի գումարը տրամադրվում է անշարժ գույքի գրավի  (հիփոթեքի)  և առքուվաճառքի եռակողմ պայմանագրերը կնքելուց և բնակարանի նկատմամբ սեփականության և գրավի հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը ստանալուց հետո: Վերանորոգման դեպքում` անշարժ գույքի գրավի  (հիփոթեքի)  պայմանագիրը  կնքելուց և գրավի հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը ստանալուց հետո:

Ապահովագրություն

Իրականացվում է

  • գույքի ապահովագրություն շուկայական արժեքից
  • վարկառուի /համավարկառուների/ կյանքի ապահովագրություն դժբախտ պատահարներից վարկի գումարի չափով (Հաշվի առնելով վարկառուի /համավարկառուների/ ընդհանուր եկամտում ունեցած յուրաքանչյուրի մասնաբաժինը)

Վարկառուների /համավարկառուների/ կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

1.     Վարկի դիմում /վարկային հայտ/,

2.     Վարկառուի /համավարկառուների/, ինչպես նաև անշարժ գույք վաճառող անձի անձը հաստատող փաստաթղթերի պատճեները,

3.     Սոցիալական քարտի պատճենը (առկայության դեպքում),

4.     Տեղեկանք տվյալ բնակելի մակերեսում հաշվառվող անձանց (այդ թվում անչափահասների) վերաբերյալ /3-րդ ձև/,

5.     Տեղեկտվություն ընտանեկան դրության և կազմի վերաբերյալ,

6.     Աշխատանքային գրքույկի պատճեն (առկայության դեպքում),

7.     Տեղեկանք հիմնական աշխատավայրից, որտեղ նշված լինի ներկայում զբաղեցրած պաշտոնը, տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժը, վերջին 12 ամիսների փաստացի եկամուտը և վճարված եկամտահարկի չափը,

8.     Տվյալներ նախկին զբաղվածության մասին, այն դեպքում երբ դիմողի ներկայիս աշխատատեղի զբաղվածությունը 12 ամսից պակաս է,

9.     Եթե վարկառուն կամ համավարկառուն ամուսնացած է տեղեկանք ամուսնու/կնոջ եկամուտների վերաբերյալ,

10. Երկրորդային եկամուտների վերաբերյալ ապացույցներ, եթե առկա է (ցանկալի կլիներ, եթե դրա հետ միասին ներկայացվեին ապացույցներ առ այն, որ այդ եկամուտը սահմանված կարգով հայտարարագրվել է հարկային նպատակների համար),

11. Վարկառուի կամ համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական,

12.  Անշարժ գույքը վաճառող անձի անձնական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական,

13. Սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում),

14. Ձեռք բերվող գույքի լուսանկարներ,

15. Ապացույցներ առ այն որ կոմունալ ծառայությունների և գույքահարկի դիմաց վճարումները լիովին կատարված են,

16. Առկա բոլոր բանկային հաշիվների շարժի մասին տվյալներ (վերջին մեկ տարվա),

17. Ամուսնական կարգավիճակը հավաստող փաստաթուղթը (ամուսնության, ամուսնալուծության, ամուսնու մահվան վկայականներ և այլն) (առկայության դեպքում),

18. Երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում),

19.  ՀՀ Կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, որ առաջարկվող գրավականը արգելանքի, կալանքի և գրավի տակ չի գտնվում (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո),

Վարկառուների /համավարկառուների/ կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

  1.  Բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերության պոլիս (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո)
  2. Անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված և բանկի հետ համագործակցող անձի կողմից  կազմված գնահատման ակտ,
  3. Հայտատուի անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում հիփոթեքային վարկի ստացման համար Բանկ է ներկայացվում լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում`
  • հարկ վճարողի հաշվառման համարը,
  • անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը,
  • գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը (առկայության դեպքում)
  • եռամսյակային և (կամ) վերջին 1 տարվա ֆինանսական հաշվետվությունները` անհրաժեշտության դեպքում հաստատված հարկային մարմինների կողմից,
  • վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվությունները (գրառումները)
  • վերջին 1 տարվա հարկային հաշվետվությունները (գրառումները)

Եթե հայտատուն տնտեսական ընկերության(ների) հիմնադիր է կամ դրանց մասնակից (բաժնետեր) Բանկ է ներկայացնում լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում`

  • կազմակերպության կանոնադրությունը (ՍՊԸ-ի դեպքում)
  • պետ. ռեգիստրի վկայական տնօրենի ներդիրով (ՍՊԸ-ի դեպքում)
  • պետ. ռեգիստրից տեղեկանք փայատերերի վերաբերյալ (ՍՊԸ-ի դեպքում)
  • տեղեկանք հարկային տեսչությունից՝ պետբյուջեին ունեցած պարտքերի վերաբերյալ (ՍՊԸ-ի դեպքում)
  • դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ցուցակ (ՍՊԸ-ի դեպքում)

Եվ այլ փաստաթղթեր Բանկի պահանջով

arm | rus | eng
Տարադրամի փոխարժեքները
  ԿԲ Փոխ.
USD 387 391 387.31
RUB 12.60 13.10 12.80
GBP 605 625 613.15
EUR 505 516 509
CHF 405 435 422.55
CAD 370 400 387.58
XAU 21765 22265 21667.01
առ 03.02.2012 09:37
Աշխատանքային ժամեր

Վարկային հաշվիչ
Վարկի տեսակը*
Վարկ*
Արժեք *
Կանխավճար(%)*
Ժամկետ (Ամիս)*
*Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար
 

            ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ
Հասցե: 0010 ք. Երևան,            Մհեր Մկրտչյան 12
ՀՎՀՀ N 02540791
Հեռ: (+374 8000) 8202
Ֆաքս: (+37410) 54-43-87
Էլ. փոստ: info@areximbank.am
SWIFT: RKASAM22

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:

Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ`
Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:


Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ
© 2012 AREXIMBANK GAZPROMBANK GROUP CJSC. Developed by Smart Systems LLC