USD - 412.51
RUB - 12.87
GEL - 249.85
GBP - 645.66
EUR - 551.73
CHF - 448.33
CAD - 404.38
XAU - 18365.25

Վճարային քարտեր



 
            

 
     2002 թվականի փետրվար ամսին Բանկն առաջինը Հայաստանում դարձավ Միջազգային վճարային VISA Int. համակարգի Լիիրավ անդամ:
    2005-ին Առէկսիմբանկը դարձավ նաև MasterCard Int. համակարգի Լիիրավ անդամ:
    2008թ. օգոստոսի սկզբին բանկի պրոցեսինգային կենտրոնը փակվել է  և անցել է սպասարկման       
   ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿի կենտրոնական պրոցեսինգային կենտրոն: Այդ նախագծի նպատակն է` վճարային քարտերի միջոցով ծառայությունների ցանկի ընդլայնումը:
   «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ իրականացնում է աշխատավարձային ծրագրեր` տրամադրելով աշխատավարձը միջազգային պլաստիկ քարտերի միջոցով: Տրամադրվում են օվերդրաֆտներ աշխատակիցների աշխատավարձի մինչև 300%-ի չափով: Բանկի հաճախորդ կազմակերպությունների աշխատակիցներին աշխատավարձային քարտերով վարկային սահմանաչափը տրամադրվում է միայն Բանկի և Կազմակերպության միջև կնքված համագործակցության պայմանագրի առկայության դեպքում, համաձայն որի նշվում են քարտերի տրամադրման և սպասարկման պայմանները, վարկային սահմանաչափի տրամադրման պայմանները` տարեկան տոկոսադրույքը, տրամադրվող վարկային սահմանաչափը (100% և 300%) ինչպես նաև արտոնյալ ժամկետը (40 օր) : Բանկի հաճախորդ կազմակերպությունների աշխատակիցներին և բանկում չսպասարկվող կազմակերպությունների աշխատակիցներին տրամադրված Բանկի քարտերով տրվում է վարկային սահմանաչափի հնարավորություն:
     «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առևտրային և ծառայություններ մատուցող կետերում անվճար տեղադրում և սպասարկում է ՊՕՍ-տերմինալներ, որոնք հնարավորություն են տալիս մեկ տերմինալի միջոցով հաճախորդներից, որպես վճարման միջոց ընդունել VISA, MasterCard, ArCa (2008թ. 4-րդ եռամսյակից), համակարգերի քարտեր:
       Բանկը տրամադրում է VISA Gold, VISA Classic, VISA Business և VISA Electron, ինչպես նաև MasterCard Gold, MasterCard Standard և Maestro քարտեր` մեկից երեք տարի գործունեության ժամկետով: VISA Gold և MasterCard Gold քարտերը Բանկը տրամադրում է որպես կրեդիտային քարտեր, իսկ VISA Classic, VISA Business, VISA Electron, ինչպես նաև MasterCard Standard և Maestro քարտերը տրամադրվում են որպես դեբետային քարտեր:Քարտային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
  
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար
   

N

Փաստաթղթի անվանումը
1.   ՀՀ քաղաքացու անձնագիր կամ ՀՀ հատուկ անձնագիր
2.    Սոցիալական քարտի պատճեն (առկայության դեպքում)
3.     Ծննդյան վկայական (0-ից մինչև 16 տարեկան անձանց համար),առկայության դեպքում` անձնագիրԾնողների անձնագրեր 
4.     ՀՀ Ոստիկանության անձնագրային մարմինների կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ 

Զին ծառայողների համար

N

Փաստաթղթի անվանումը 

1.      

Զինվորական գրքույկ 

2.      

Սոցիալական քարտի պատճեն (առկայության դեպքում) 

Փախստականի կարգավիճակ ունեցողների հա­մար

N

Փաստաթղթի անվանումը 

1.      

Փախստականի վկայական կամ փախստականի ճամփորդական փաստաթուղթ 

2.      

Սոցիալական քարտի պատճեն (առկայության դեպքում) 

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար

N

Փաստաթղթի անվանումը 

1.      

Օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը 

2.    

Կացության վկայական 

1.  ISA կամ MasterCard ձեռք բերելու համար Հաճախորդը պետք է լրացնի   «VISA և MasterCard վճարային քարտի թողարկման  կամ վերաթողարկման դիմումը» (այսուհետ` Դիմում): VISA Business տիպի քարտ ձեռք բերելու համար Կազմակերպությունը լրացնում է Բանկի կողմից հաստատված դիմում-հանձնարարականը, դիմում-հանձնարարականի մեջ նշված աշխատակիցների համար VISA Business վճարային քարտի տրամադրման դիմումները (այսուհետ`Դիմում) և վավերացնում է կնիքով և լիազորված անձանց ստորագրություններով:

2.  Ընդունված Դիմումի հիման վրա Բանկը Հաճախորդի անունով բացում է քարտային հաշիվ: Հաճախորդը պարտավոր է քարտային հաշվին մուտքագրել Բանկի գործող սակագներով սահմանված քարտային հաշվի չնվազող մնացորդը և Բանկին վճարել  քարտային հաշվի տարեկան սպասարկման  համար հաստատված միջնորդավճարը: Հաճախորդը պարտավոր է քարտային հաշվին մուտքագրել լրացուցիչ քարտի չնվազող մնացորդը և վճարել Բանկին տարեկան սպասարկման միջնորդավճարը: Վերոհիշյալ վճարումները կատարելուց հետո, 5(հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Բանկը պատրաստում է Քարտը:
  
3.  Քարտը և PIN-ծրարը Բանկը հանձնում է Հաճախորդին միայն վերջինիս կողմից անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում:
  
4.  Բանկը Քարտի ակտիվացումն իրականացնում է միայն Հաճախորդի կողմից Քարտը և PIN-ծրարը ստանալուց հետո աշխատանքային օրվա ընթացքում:

Վճարային քարտերով կատարված գործարքների բողոքարկման հայտ

Ուշադրություն

Քարտային հաշվի քաղվածքում արտացոլված գործարքների հետ անհամաձայնության դեպքում, Հաճախորդը պետք է գրավոր դիմի Բանկին գործարքի իրականացումից 45(Քառասունհինգ) օրվա ընթացքում: Հաճախորդը կարող է դիմումին կցել վիճարկելի գործարքի գումարի չափը հաստատող ցանկացած փաստաթուղթ: Նշված ժամկետում քաղվածքում նշված գործարքների վերաբերյալ Հաճախորդի կողմից առարկությունների բացակայության դեպքում, բոլոր գործարքները համարվում են իրականացված: Հաճախորդի կողմից առարկությունները սահմանված ժամկետից ուշ Բանկ ներկայացնելու դեպքում Բանկը պատասխանատու չէ քաղվածքում արտացոլված գործարքների իսկության համար: Բանկը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից իր քարտային հաշվի ամենամսյա քաղվածքը ստանալու խնդրանքով Բանկին ոչ ժամանակին դիմելու համար:

Վիճարկելի հարցերի լուծման միջոց է հանդիսանում VISA կամ MasterCard վճարային համակարգերից ստացված պատասխան էլեկտրոնային հաղորդագրությունը, որը Բանկն իր հերթին թղթային ձևով տրամադրում է Հաճախորդին: Հաճախորդի պահանջով, Բանկը տրամադրում է գործարքի իսկությունը հաստատող փաստաթուղթ՝ գանձելով այդ ծառայության համար Բանկի գործող սակագներով սահմանված միջնորդավճարը:

Հաճախորդի (լիազորված անձանց) կողմից վիճարկված գործարքի գումարը մուտքագրվում է քարտային հաշվին VISA կամ MasterCard վճարային համակարգերից ստացված տվյալ գործարքը հաստատող գումարի չափով:

Այն դեպքում, երբ Կողմերին չի հաջողվում լուծել վիճարկելի հարցերը բանակցությունների միջոցով, ապա նման հարցերը ենթակա են լուծման դատական կարգով՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

 

Վճարային քարտերից օգտվելու կանոնները
  

Համաշխարհային  փորձը  ցույց է տալիս, որ վճարային քարտի կիրառումը  նշանակալից կերպով հեշտացնում է ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև  սեփական խնայողությունների պահպանման ընթացքը:

Վճարային քարտը քարտապանին թույլ է տալիս  օպերատիվ  և առանց խթանումների ստանալ կանխիկ դրամ ԱԳՄ-ի ցանցում, օրվա ցանկացած ժամին, օգտվել զանազան  զեղչերից  ապրանքների և ծառայությունների ձեռք բերման ժամանակ, ինչպես նաև կառավարել անձնական ծախսերը որոշակի ժամանակահատվածների ընթացքում:

Էլեկտրոնային փողի առավելությունները հզոր են, որոնցից կարևորագույնը` անվտանգությունն է : Շրջել խանութներում, ունենալով մեծ գումարի կանխիկ դրամ գրպանում, առավել ռիսկային է քան կատարել նույնը, սակայն վճարային քարտով.

  •  առաջնահերթ քարտից հնարավոր չէ կանխիկացնել դրամ առանց PIN-ծածկագիրը իմանալու,
  • երկրորդը` քարտային հաշիվը կարգելափակվի  անմիջապես Ձեր քարտի կորուստի մասին զանգով հայտնելուց հետո (քարտապաններին 24-ժամյա աջակցման ծառայության հեռախոսահամարներ` (374 10) 54 17 72, ֆաքս`(374 10) 52 09 95): Կողմնակի անձը երբեք չի կարողանա ստուգել  Ձեր  դրամապանակի պարունակությունը, իսկ այն միտումը, որ քարտապան են հանդիսանում միայն նյութապես ապահոված մարդիք, ինչը  հանդիսանում է խայծ կողոպտողների համար,  հնացել է , քանի որ  այս օրերին նույնիսկ կրթաթոշակը փոխանցվում է քարտային հաշվին:

Ցանկության դեպքում աշխատավարձը հնարավոր է փոխանցել քարտային հաշվին, ինչը հանդիսանում է Ձեր դրամը փոխարկելի դարձնելու ամենահեշտ միջոց:

Քարտը Ձեզ տալիս է  ամենաօպերատիվ  և գրեթե անվճար դրամի փոխանցման հնարավորություն: Քարտապանի կողմից տրված համաձայնությամբ  կոմնակի անձը կարող է միջոցներ մուտքագրել քարտային հաշվին, ինչը շատ հարմարավետ է:  

Բացի վերը նշվածից «էլեկտրոնային դրամը» քարտապանին զերծ է պահում տարբեր հաշվարկների հոգսից արտասահմանում, քանի որ VISA, MasterCard միջազգային վճարային համակարգերին պատկանող քարտերը կիրառվում են ցանկացած երկրում, և  գնումներ կատարելիս`  դրամը փոխարկվում է տվյալ երկրի արտարժույթի ավտոմատ ճանապարհով, հարմար արտարժույթի փոխարժեքով: Միջազգային վճարային համակարգերին պատկանող քարտերը հնարավորություն են տալիս քարտապանին օգտվել ամբողջ աշխարհի առևտրային կետերի և ԱԳՄ-երի ցանցից: 

Վճարային քարտը չի համարվում դրամական միջոց, որի պատճառով, Հայաստանի Հանրապետության սահմանը անցնելիս, քարտային հաշվին առկա միջոցները չեն գրանցվում հայտարագրում:  

Օգտակար խորհուրդներ

1.    Քարտի կորուստի դեպքում

 

4.    ԱԳՄ-ն «բռնագրավել է» քարտը

6.    Դրամի կանխիկացում բանկի ստորաբաժանումներում

 

9.    Եթե Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը համաձայն չեք  քաղվածքում արտացոլված գործարքների հետ

 

 

 

Տարադրամի փոխարժեքները
19.06.2013, 15:06
  Առք Վաճառք ԿԲ
407.50 411 412.51
12.53 13.05 12.87
242 262 249.85
633 653 645.66
543 553 551.73
437 457 448.33
392 412 404.38
17805 18305 18365.25




Ուշադրությո'ւն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության
ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:

Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ | Ֆինանսական համակարգի հաշտարար | Տեղեկատվական անվտանգության քաղ.
© 2013 «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ - ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ .