![]() |
| USD - 396.99 RUB - 12.82 GBP - 631.33 EUR - 504.26 CHF - 419.87 CAD - 392.55 XAU - 19866.42 |


PRIORITY
PRIORITY-ն ակտիվ կյանքով ապրող և իրենց ժամանակը գնահատող մարդկանց կարգավիճակ է: PRIORITY հաճախորդները գործարար համայնքի, քաղաքականության, սպորտի և մշակույթի ներկայացուցիչներն են. մարդիկ, ովքեր գերադասում են օգտվել առավել հարմարավետ ծառայություններից և ում համար արտոնությունները պարզապես անհրաժեշտություն են:
1. PRIORITY-Ն ՆԵՐԱՌՈՒՄ Է`
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի «PRIORITY» շահառուներին տրամադրվում է «Հաշվի անհատական մենեջեր»-ի ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտվել ամենաբարձր մակարդակի բանկային ծառայություններից: Ձեր հաշվի անհատական մենեջերի հիմնական գործառույթն է դառնալ Ձեր և բանկի միջև կապող ամենահարմար օղակը: Բացի այդ, առաջատար ապահովագրական և տուրիստական ընկերությունների հետ մեր համագործակցության շնորհիվ հաշվի անհատական մենեջերը Ձեզ համար կիրականացնի արտերկրյա ճամփորդությունների կազմակերպումը, տոմսերի ձեռքբերումը, ապահովագրերի ձևակերպումը և հյուրանոցային համարների պատվիրումը:
Սպասարկումն առավելագույնս հարմարավետ դարձնելու նպատակով` Ձեզ հնարավորություն կընձեռվի սպասարկվելու «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղակայված և «VIP» հաճախորդների համար նախատեսված մասնաճյուղի ծառայություններից: Բացի դրանից, բարձր գնահատելով Ձեր ժամանակը` Ձեզ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում ԱՐՏԱՀԵՐԹ սպասարկման հնարավորություն է տրվում` ողջ երկրի մասշտաբով:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հնարավորություն է տալիս իր «PRIORITY» շահառուներին դառնալ IAPA ուղևորների միջազգային ընկերակցության անդամ: Ընկերակցության հիմնական գաղափարը ցանկացած ուղևորության (գործուղման, թե` ճանապարհորդության) կազմակերպման հետ կապված ծառայությունների ողջ տիրույթի տրամադրումն է: Ավելի քան 20000 առաջնակարգ միջազգային հյուրանոցներ, ինչպիսիք են Marriott International, Kempinski Hotels, Golden Tulip Hospitality Group, Hilton Worldwide, Hyatt Hotels Corporation և այլն, Ձեզ կտրամադրեն մինչև 40% զեղչեր: Դուք նաև կարող եք ակնկալել ավտոմեքենայի վարձույթի ստանդարտ սակագնի մինչև 35% զեղչ աշխարհի ավելի քան 10000 կետերում, որոնք պատկանում են այնպիսի խոշորագույն ընկերություններին, ինչպիսիք են Avis, Hertz, Europcar, National, Holiday autos, Sixt և այլն:
Դուք կարող եք «IAPA» ծրագրի և ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալ http://www.iapa.com/ կայքում:
«Countdown» աշխարհում ամենահայտնի զեղչային ունիվերսալ ծրագիրն է, որը գործում է 1970 թվականից` աշխարհի 34 երկրում:
Ճկուն համակարգի և մատչելի գների շնորհիվ ներկայումս «Countdown» համակարգը միավորում է «Countdown»-ի ավելի քան 12 մլն քարտատերերի, ովքեր օգտվում են 34 երկրներում գործող առևտրային և ծառայությունների ոլորտի 75 հազար ընկերությունների ծառայություններից, ստալանով 3%-ից մինչև 50% երաշխավորված զեղչեր:
[1] Ընտանիքի անդամների կազմում կարող են ընդգրկվել` հայրը, մայրը, եղբայր(ներ)ը, քույր(եր)ը, կինը/ամուսինը, չափահաս զավակները:
| Առք | Վաճառք | ԿԲ | |
|---|---|---|---|
![]() |
396 | 399.50 | 396.99 |
![]() |
12.50 | 13 | 12.82 |
![]() |
625 | 645 | 631.33 |
![]() |
499 | 509 | 504.26 |
![]() |
406 | 436 | 419.87 |
![]() |
379 | 409 | 392.55 |
![]() |
19493 | 20025 | 19866.42 |
Ուշադրությո'ւն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:
