USD - 365.03
RUB - 11.90
GBP - 561.74
EUR - 468.19
CHF - 361.02
CAD - 347.38
ԿԲ Փոխ.
Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին
arm | rus | eng
Թարմացվել է 12.08.2010 10:56



Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրման հիմնական
         պայմաններ, ինչպես նաեւ Վարկառուներին ներկայացվող պահանջներ

 

Պահանջներ գրավի առարկայի նկատմամբ:

1. Գրավի առարկա կարող են հանդիսանալ բնակարաններ, բնակելի տներ, առանձնատներ, հողակտորներ, տնտեսական նշանակության օբյեկտներ:

Նպատակահարմար չէ գրավ ընդունել.

-          պետական կամ պետության մասնակցությամբ սեփականաշնորհված ձեռնարկությունների և կազմակերպությունների անշարժ գույքը,

-          անշարժ գույք որտեղ գրանցված են հաշմանդամներ,

-          անշարժ գույք, որի սեփականատերերից որևիցէ մեկի տարիքը գերազանցում է 65-ը:

Վարկի արժույթը:

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը:

3-ից մինչև 36 ամիս

Անվանական տոկոսադրույք:

Մինչև 4'000'000 ՀՀ դրամ վարկերի համար՝ 20 % տարեկան,

4'000'001 ՀՀ դրամից բարձր վարկերի համար՝ 18 % տարեկան

Տոկոսագումարները հաշվարկվում են վարկի գումարի մնացորդի վրա`տարին ընդունելով 365 օր,

Վարկի գումարի և գրավի առարկայի գնահատված արժեքի հարաբերակցություն:

Գրավի առարկայի գնահատված արժեքի առավելագույնը 50%-ի չափով,

Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի և գրավի առարկայի գնահատված արժեքի հարաբերակցությունը որոշում է Բանկի Վարկային կոմիտեն՝ ելնելով վերը նշված սահմաններից:

Վարկային պարտավորության մարումը:

Ամենամսյա անուիտետային մարումների ժամանակացույցով՝ վարկի ամբողջ ժամկետի ընթացքում:

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի նվազագույն չափը:

1'000'000 ՀՀ դրամ

Մեկ վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը:

20'000'000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետից շուտ մարում:

Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում տույժ չի գանձվում, եթե Վարկի գումարը չի գերազանցում 10'000'000 ՀՀ դրամը:

Վարկի գումարը 10'000'000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում Վարկի ժամկետից շուտ մարման դեպքում գանձվում է տույժ ժամկետից շուտ մարվող գումարի 0,5%-ի չափով:

Վարկի տրամադրման և վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար:

  • 10'000 ՀՀ դրամ - մինչև 2'000'000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար,
  • 15'000 ՀՀ դրամ  -  2'000'001-ից մինչև 4'000'000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար,
  • 20'000 ՀՀ դրամ -  4'000'001-ից մինչև 8'000'000 ՀՀ դրամ գումարով վարկերի համար,
  • 25'000  ՀՀ դրամ -  8'000'001 մինչև 12'000'000 ՀՀ դրամ վարկերի համար ,
  • 35'000  ՀՀ դրամ - 12'000'001 ՀՀ դրամից բարձր վարկերի համար:

Ապահովվածություն:

  • Անշարժ գույքի գրավադրում՝ սեփականության վկայականը բանկին ի պահ հանձնելու պայմանով,
  • Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի կողմից արտոնագրված անձանց կողմից (ֆիզիկական կամ իրավաբանական), որոնց հետ Բանկը կնքել է համապատասխան պայմանագիր:
  • Գրավի պայմանագրերի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են Գրավատուի կողմից:
  • Վարկի մարումները ուշացնելու կամ չմարելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման գրավի պայմանագրով սահմանված կարգով

Պահանջներ Վարկառուների նկատմամբ:

1.         ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձիք, որոնք ՀՀ տարածքում ունեն մշտական հաշվառման վայր (տվյալ դեպքում անհրաժեշտ է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի երաշխավորությունը):

2.         Վարկառուների տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, իսկ պայմանագրով նախատեսված, մարման վերջնական ժամկետը պետք է սահմանված լինի նախքան Վարկառուի կենսաթոշակային տարիքին հասնելը:

Վարկային հայտի ուսումնասիրման ժամկետները:

Մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայության և վարկային հայտի պատշաճ մակարդակով լրացված լինելու դեպքում:

Վարկի տրամադրումը:

Գրավի պայմանագրի նոտարական վավերացումից և գրավի գրանցման վկայականը ստանալուց հետո:

Վարկառուներին ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

1.      Վարկային հայտ՝ Բանկի կողմից հաստատված ձևով,

2.      ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար - անձը հաստատող փաստաթուղթ՝ ՀՀ տարածքում մշտական հաշվառման վայր ունենալու վերաբերյալ համապատասխան նշումով,

3.      Սոցիալական քարտ (առկայության դեպքում),

4.      Սեփականատերերի անձնագրեր (ծննդյան վկայականներ),

5.      Ամուսնական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում), իսկ բացակայության դեպքում` համապատասխան հայտարություն,

6.      Գրավատուի, բացակայող կամ այլ համասեփականատիրոջ կնոջ (ամուսնու) նոտարական կարգով հաստատված համաձայնագիրը (լիազորագիրը) գրավ դնելու վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված համաձայնությունը (լիազորագիրը) չի պահանջվում օրենքով,

7.      Գույքի սեփականության վկայականը,

8.     Սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում),

9.     ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք, որ առաջարկվող գրավականը արգելանքի, կալանքի և գրավի տակ չի գտնվում, (ներկայացվում է հավանական վարկառուի հայտը վարկային կոմիտեում հավանություն ստանալուց հետո),

10.  Տեղեկանք տվյալ բնակելի մակերեսում հաշվառվող անձանց (այդ թվում` անչափահասների) վերաբերյալ,

11.  Անշարժ գույքի գնահատման ակտ (գնահատված լինի       Բանկի համար ընդունելի անկախ գնահատողի կողմից),

12.  Տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի վերաբերյալ կամ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր:

Բանկի պահանջով անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր:

Հաճախորդի ցանկությամբ վարկերը տրամադրվում են Բանկի պլաստիկ քարտերով:

Բանկի վարկառուներին տրամադրվում են Visa Electron, Visa Classic, Visa Gold, Maestro, MasterCard Standard  կամ MasterCard Gold  քարտերը առանց քարտային հաշվին չնվազող մնացորդի սառեցման:

Նշված քարտերի համար սահմանված են հետեւյալ տարեկան սպասարկման միջնորդավճարները.

- Visa Electron, Maestro                        -   4 000  ՀՀ դրամ
- Visa Classic, MasterCard Standard -   7 000  ՀՀ դրամ
- Visa Gold, MasterCard Gold              - 25 000 ՀՀ դրամ

 

Վարկի պայմանների կամ վարկի այլ վճարումների ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել փաստացի տարեկան տոկոսադրույքի փոփոխման: Փաստացի տարեկան տոկոսադրույքի վերջնական չափը որոշվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման օրը, որը ամրագրվում է կրեդիտավորման պայմանագրում:
Փաստացի տոկոսադրույքի հաշվարկի ձև  (MsExcel/Analysis ToolPak, Analysis ToolPak-VBA)

Աշխատանքային ժամեր
Վարկային հաշվիչ
Վարկի տեսակը*
Վարկ*
Անշ. գույքի արժեք *
Կանխավճար(%)*
Ժամկետ (Ամիս)*
*Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար
 

            ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ
Հասցե: 0010 ք. Երևան,            Մհեր Մկրտչյան 12
ՀՎՀՀ N 02540791
Հեռ: (+374 8000) 8202
Ֆաքս: (+37410) 54-43-87
Էլ. փոստ: info@areximbank.am
SWIFT: RKASAM22

          

Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ`
Ctrl+m կամ Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ:

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: 

 


Գլխավոր | Ծառայություններ | Հաշվետվություններ | Նորություններ | Հետադարձ կապ
© 2010 AREXIMBANK GAZPROMBANK GROUP CJSC. Developed by Smart Systems LLC