![]() |
|
USD - 389.17 RUB - 13.06 GBP - 616.52 EUR - 515.77 CHF - 427.05 CAD - 391.01 XAU - 21683.48 |
|
|
![]() |
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2011 թվականի շահառուներին հանձնեց միանվագ ուսանողական կրթաթոշակներ:
Սույն թվականի հուլիսի 14-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում կայացավ 2011 թվականի միանվագ անվանական կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը: Ակցիայի շրջանակներում նախատեսված ընդհանուր գումարային ֆոնդը գերազանցել է 2 մլն ՀՀ դրամը, կրթաթոշակների չափը կազմել է 40 000-ից մինչև 300 000 ՀՀ դրամ: Ինը ուսանող ստացել է 40 000-ական դրամ գումար, երեքը`60 000-ական դրամ, երեքը` 80 000-ական դրամ, հինգը` 100 000-ական դրամ, երկուսը` 120 000-ական դրամ, մեկը` 150 000-ական դրամ և մեկն էլ` 200 000-ական դրամ գումար: Գլխավոր մրցանակը` 300 000 դրամ շնորհվել է ԵՊՀ երրորդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանին:
Արարողության ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը շնորհավորեց ակցիայի շահառուներին մասնավորապես նշելով, որ սոցիալական ակցիաների իրականացումը հանդիսանում է բանկի աջանահերթությունը: «Նմանատիպ ֆորմատով ուսանողական ակցիան անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Հավաստիացնում եմ, որ հետագայում այն կրելու է շարունակական բնույթ`ամեն տարի ավելացնելով և բյուջեն, և շահառուների թիվը»: Եզրափակելով իր խոսքը` Ռ. Խաչատրյանը նշեց, որ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» կարգախոսը նախատեսված է բնակչության տարբեր խմբերի համար: Բանկն իրագործել է ակցիաներ` ուղղված հիվանդ երեխաների, անապահով ընտանիքների երեխաների, Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների և մի շարք այլ նպատակային խմբերի աջակցությանը:
Հիշեցնենք, որ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիան իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Հայտերի ընդունումը սկսվել է 2011 թվականի մարտից: Ակցիայի հիմնական նպատակն էր օժանդակել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած երիտասարդ մասնագետների կայացմանը: Ակցիայի ընթացքում բանկը ստացել է ավելի քան 500 հայտ ՀՀ պետական, ինչպես նաև մասնավոր տարբեր բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողների, ինչպես նաև հայցորդների կողմից: Հայտադիմումները ուսումնասիրվել են բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից` հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը, սոցիալական կարգավիճակը, ինչպես նաև միավորների հաշվեգրման սքորինգային համակարգի արդյունքները: Վերջնական արդյունքների ամփոփման համար հարցազրույցներ են կազմակերպվել լավագույն թեկնածուների հետ, որին մասնակցել են բանկի փորձագետների խումբը և 2010 թվականի ակցիայի հաղթողները: Բանկի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է 25 շահառուների, ինչպես նաև գլխավոր մրցանակակրի անունները:
Ուշադրություն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ: