![]() |
|
USD - 387.31 RUB - 12.80 GBP - 613.15 EUR - 509 CHF - 422.55 CAD - 387.58 XAU - 21667.01 |
![]() ![]() |
Այժմ "Տելեքարդ" համակարգի ծառայությունները ավելի հասանելի են:
"Տելեքարդ" համակարգի հարգելի օգտագործողներ
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ուրախ է առաջարկելու Ձեզ "Տելեքարդ" համակարգի օգտագործումը հեշտացնող պարզ մենյու բջջային հեռախոսների համար:
Այլեւս անհրաժեշտություն չկա հիշել եւ ձեռքով հավաքել հատուկ SMS-հրահանգները Ձեր քարտի հասանելի մնացորդը կամ օրեկան լիմիտը ստանալու կամ քարտի կարգավիճակը փոփոխելու համար: Բավական է Ձեր բջջային հեռախոսի մեջ տեղադրել "Տելեքարդ" համակարգի ծրագրային միջոցը եւ Դուք կկարողանաք իրականացնել բոլոր գործողությունները ընդամենը ծրագրի համապատասխան մենյուի ընտրությամբ:
Ծրագրի մենյուն ռուսերեն լեզվով է եւ ունի հարմար եւ հասկանալի տեսք:
Տվյալ պահին "Տելեքարդ" համակարգի ծրագրային միջոցը մշակված է բոլոր բջջային հեռախոսների համար, որոնք ունեն Java (MIDP2.0 եւ ցածր) ծրագրերի հետ աշխատանքի հնարավորություն եւ Windows Mobile օպերացիոն համակարգով աշխատող կոմունիկատորների համար:
Ծանոթանալ "Տելեքարդ" համակարգի ծրագրային միջոցի մանրամասն ձեռնարկի հետ կարելի է ԱՅՍՏԵՂ (ռուսերեն):
"Տելեքարդ" համակարգի ծրագրային միջոցի օգտագործումը հնարավոր է, եթե Ձեր բջջային հեռախոսը հնարավորություն ունի աշխատելու Java (MIDP2.0 եւ ցածր) ծրագրերի հետ: Ձեր բջջային հեռախոսի տեխնիկական հնարավորությունները կարող եք ճշտել հեռախոսի օգտագործման ձեռնարկից:
"Տելեքարդ" համակարգի ծրագրային միջոցի ֆայլերը հնարավոր է բեռնավորել հետեւյալ կերպ`
1. Ձեր բջջային հեռախոսի վրա բացել wap-էջը եւ ընտրել համապատասխան ֆայլը: Դրա համար Ձեր հեռախոսը պետք է ունենա WAP/GPRS միացում, որի համար դիմեք Ձեր բջջային օպերատորին:
WAP-էջի հասցեն` wap.areximbank.am/wap_tc
Որից հետո հետեւեք "Տելեքարդ" համակարգի ծրագրային միջոցի ՁԵՌՆԱՐԿԻՆ:
2. Ֆայլերը կարելի է բեռնավորել նաեւ տվյալ էջից`
Բջջային հեռախոսների համար`
Windows Mobile օպերացիոն համակարգով կոմունիկատորների համար`
Ուշադրություն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Հարգելի Այցելու!
Եթե Դուք հայտնաբերել եք սխալ կամ վրիպակ մեր Կայքում, ընտրեք այն եւ ուղարկեք մեզ` Ctrl+Enter ստեղների համակցության օգնությամբ: